«Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենին ՊԵԿ նախագահ նշանակելու քաղաքական որոշումը կայացված է․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
Թերթի տեղեկություններով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնանկության և նրա փոխարեն «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակելու քաղաքական որոշումներն այլևս կայացված են։
Ենթադրվում է, որ գալիք շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրերն արդեն կհրապարակվեն։ Մեր տեղեկություններով՝ այս կադրային փոփոխության մասին պաշտոնական հայտարարության ձգձգումը երկու պատճառ ունի, նախ Վարդան Հարությունյանը պետք է հանձնի գլխավոր տնօրենի գործառույթները, ինչի համար ժամանակ է հարկավոր։ Մյուս կողմից էլ իշխանական քարոզչության տեսանկյունից նախընտրելի է, որ շաբաթը մեկ առանցքային փոփոխություն ներկայացվի հանրությանը, որպեսզի իշխանությունների վերափոխման շոուն, որը արդեն մոտ մեկ ամիս է՝ ընթանում է, հնարավորինս երկար շարունակվի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ