Դիմակավորված ոստիկանները ներխուժել են Մհեր Սեդրակյանի տուն․ «ՉԻ»
Հայկական Մամուլ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․
Տևական ժամանակ է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը չի ներկայանում ԱԺ քառօրյա նիստերին։ Թերթի տեղեկություններով՝ Սեդրակյանը նեղացած է, որ սեպտեմբերի 9-ին դիմակավորված անձինք ցուցադրաբար ներխուժել են պատգամավորի տուն և հետախուզվող անձի են որոնել։
Այդ աշխատանքները ոստիկանները իրականացրել են ակնհայտ ահաբեկչական ձևերով։ Անակնկալի եկած Սեդրակյանը զանգահարել է հարազատ կուսակցության նախագահին և տեղեկացրել կատարվածի մասին։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ տեղյակ չէ, ինչը տարակուսանք է առաջացրել Սեդրակյանի մեջ։
Թերևս այս հանգամանքով էլ պայմանավորված է եղել այն, որ Մհեր Սեդրակյանը որոշել է իր որդու հարսանիքը կազմակերպել նեղ շրջանակով։ Փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, վերջինս պատասխանեց, որ միայն առավոտյան բաժնից կարող է ճշտել լուրի իսկությունը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ