Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապը Արամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորությունները Մոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցը GOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ Ալիևին Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.am Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ Գևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավար Միրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանը Իրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասին Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Սերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության» 

Հայաստանը` պատմական ջրբաժանի առաջ…

Վերլուծական

Հայաստանը հետզհետե, գուցե ոմանց համար աննկատ կերպով, բայց վստահ քայլերով թևակոխում է բոլորովին նոր ժամանակաշրջան, որ, դատելով ամենայնից, խոստանում է ռեվոլյուցիոն փոփոխությունների սկիզբ դառնալ Հանրապետությունում. վաղուց հասունացել է պահը՝ արմատապես վերանայելու այն բոլոր սկզբունքներն ու գործիքակազմերը, որոնց միջոցով ղեկավարվում էր երկիրը վերջին տարիներին, որ, անկեղծ լինենք, ամենևին էլ ձեռքբերումների ժամանակահատված չեն եղել մեր ժողովրդի կյանքում:

Իսկ այս իրողության հիմքում ընկած է այն ճշմարտության համընդհանուր գիտակցումը, որ 21-րդ դարում կառուցել զարգացած, ժողովրդավար երկիր հին գործիքներով ու հնացած մեթոդներով, ոչ մի կերպ չի ստացվի, հետևաբար՝ միանգամայն բնական անհրաժեշություն է առաջացել մոտեցումների ու ձևերի արմատական վերանայման ու նոր գործիքակազմերի մշակման, որոնք թույլ են տալու մեզ օպտիմալ ժամանակահատվածում լուծել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք արմատն են հանդիասնում այն բոլոր դժբախտությունների, որոնք տևական ժամանակ է՝ պատուհասել են երկրին ու որոնց պատճառով Հայաստանն, ըստ էության, դատարկվում է. վաղուց հասունացել է նոր շարժման գաղափարը, որ հիմնահենքային նշանակություն պետք է ունենա բոլորովին նոր Հայաստանի կառուցման գործում, ու առանց որի որևիցե լուրջ ծրագիր հնարավոր չի լինելու ռեալիզացնել:

Իսկ շարժումները, որպես կանոն, ծնունդ են առնում հասարակական-քաղաքական դաշտում, որն, ինչպես հայտնի է, ներկայումս բավական թափթփված վիճակում է հայտնվել Հայաստանում. ժողովուրդը, հստակորեն գիտակցելով, որ դաշտում գործող հիմնական երևացող ուժերն ի սկզբանե նպատակ չեն հետապնդել դառնալու ժողովրդական ամենալայն զանգվածների ձայնը պետական բարձրագույն ատյաններում ու ներկայացնել ոչ թե իրենց նեղ, այլ՝ ժողովրդական շահերը, վաղուց հիասթափված է քաղաքական ուժերից ու հուսահատորեն որոնում է մի ուժ, որ կդառնա այն իրական հենարանը, որի վրա հենվելով՝ հասարակությունը փորձելու է վերափոխել այն գաղջ իրականությունը, որում տասնամյակներ ի վեր ապրում է: Իսկ առանց լայն համախմբման, ինչպես հայտնի է, մասշտաբային ծրագրեր իրականացնել ոչ մի կերպ չի հաջողվի, ուստի՝ նման համախմբման կարիքն ու անհրաժեշտությունը զգում են ոչ միայն նրանք, ովքեր անմիջականորեն ներգրավված են պրոցեսների մեջ, այլև նույնիսկ նրանք, որոնք թեպետ այնքան էլ մոտ չեն գտնվում այս ամենին, բայց ներքուստ գիտակցում են համախմբման կարևորությունն ու երկրի կյանում նոր ու լուսավոր էջ բացելու անհրաժեշտությունը:

Անվիճելի աքսիոմ է այն, որ նոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչումը հաճախ հնարավոր ու առավել էֆեկտիվ է դառնում այն ժամանակ, երբ այդ գործում ներգրավված են լինում նոր ու թարմ ուժեր՝ լի ամենայն վճռակամությամբ՝ սեփական ձեռքերով կերտելու իրենց ու հետագա սերունդների ապագան, ռեալիզացնելու այն բոլոր լուսավոր մտքերը, որոնցով ներշնչված են:

Այն,որ հայաստանյան քաղաքական դաշտի գերխնդիրներից մեկն էլ սերնդաոխության հարցն է, առանձնապես նորություն չէ. հասարակությունը վաղուց հոգնել է միևնույն դեմքերից, նրանց կեղտոտ քաղաքական խաղերից, որոնք, բացի վնասից, ոչինչ չեն տալիս երկրին: Ուստի՝ սերնդափոխության հարցն այն խնդիրն է, որի լուծման հարցում հարկավոր է լինելու ցուցաբերել առավելագույն զգուշավորություն ու սկզբունքայնություն՝ դարձնելու այն ոչ թե ձևական գործնթաց, երբ անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվում, այլ՝ իրական մի պրոցես, որի երաշխավորված արգասիքը դառնալու է երկրում համընդհանուր տրամաբանության փոփոխությունն ու վաղուց կարծրացած բանաձևերի վերաձևակերպումն ու թարմացումը. քաղաքական սերնդափոխությունը հայաստանյան քաղաքական դաշտի օրակարգի համար մեկ խնդիրն է դարձել, առանց որի իրական փոփոխություններ ակնկալելը գրական ռոմանտիզմի չարդարացվաց դրսևորում կլիներ:

Այն ուժը, որ առաջիկայում ծնունդ է առնելու հասարակության խորքերից ու իր հետևից առաջնորդելու է նույն հասարակությանը, կոչված է լինելու նախևառաջ դառնալու այն կատալիզատորը, որի շնորհիվ հնարավոր է դառնալու լուծել այն բոլոր պրոբլեմները, որ ներկայումս ու նաև տեսանելի ապագայում ծառացած են լինելու Հայաստանի առաջ. այդ ուժը ծվելու է ժողովրդական ակունքներից՝ որպես գաղափարական հիմնահենք՝ ունենալով հայ մտավորականության լավագույն ներկայացուցիչների կողմից մշակած կոնցեպցիաներն ու ծրագրերը, որոնք ազգի փրկության միակ ու անխափան գրավականն են. Հայաստանն այլևս կանգնած է արմատական փոփոխությունների շեմին, որոնց հայ հասարակությունը պարտավոր է պատրաստ լինել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջՓարիզից թռչող ինքնաթիռը արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել և վերադարձել օդանավակայանԳևորգ Պապոյանը COP17-ի վերջին օրն այցելել է էկոնոմիկայի նախարարության կանաչ տաղավարՄիրզոյանը մասնակցել է Մանամայում անցկացվող միջազգային համաժողովի պաշտոնական բացմանըԻրանի շուրջ լարվածությունը սրվում է․ հաղորդվում է նավի գնդակոծման և անօդաչուների որսման մասինՀայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրըՍերժ Սարգսյան. «Վազգենը կոտրվող տեսակ չէր, նա պատրաստ էր անձնազոհության»Իրանը կարծում է, որ ԱՄՆ նոր արկածախնդրությունը կընդլայնի պատերազմի աշխարհագրությունըԿասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը«Չայնիի» ոլորաններում 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը կայունացել է8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»
Ամենադիտված