Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ԱԱ 2018-ի ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից առաջ իր աջակցությունն էհայտնել խաղընկերներին:
«Տղերք ջան, ձեր կողքին չեմ, բայց ակնկալում եմ մարտական ոգի և վստահ խաղ։ Մտքով ձեր հետ եմ։ Երկրպագուներ ջան, ձեր միահամուռ աջակցությունը շատ կարևոր է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի այսօր կայանալիք խաղին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու