Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

Հայաստանը մտել է սուր շնչառական վարակների սեզոն

Հասարակություն

Հայաստանն արդեն հոկտեմբերի սկզբից մտել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոն: Այդ սեզոնը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհի ու հատկապես եվրոպական և մեր տարածաշրջանի երկրներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը: «Յուրաքանչյուր տարի հոկտեմբերն արդեն համարվում է շնչառական վարակների արձանագրման սեզոն, որն օրինաչափ է և պարբերական»,- նշեց Թորոսյանը:

Նա հայտնեց, որ հիմա առողջապահության նախարարության կողմից շաբաթական մոնիթորինգ է իրականացվում. բոլոր շնչառական վարակներով հիվանդ անձինք, ովքեր դիմում են պոլիկլինիկական ծառայություններ կամ հիվանդանոցներ, նրանց բոլոր տվյալները հավաքվում են, վերլուծվում են, համեմատվում են ընթացիկ տարվա մի քանի շաբաթների հետ և համեմատվում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ: «Վկայակոչելով մոնիթորինգի արդյունքները՝ արդեն կարող եմ ասել, որ իրավիճակի բարդացում այս պահի դրությամբ հանրապետությունում չի դիտարկվում՝ կապված սուր շնչառական վարակների հետ: Իսկ այն հիվանդությունները, այն դեպքերը, որ այսօր արձանագրվում են, սեզոնին բնորոշ են, որովհետև մենք գտնվում ենք սեզոնի մեջ»,- մանրամասնեց մասնագետը:

Լիանա Թորոսյանը հավելեց, որ անցած և նախանցած շաբաթների համեմատ նկատվում է սուր շնչառական վարակներով հիվանդանալու դեպքերի աշխուժացում՝ հստակեցնելով, որ դրանք ոչ թե գրիպի, այլ շնչառական վարակների դեպքեր են: «Իսկ անցած տարիների նույն ժամանակահատվածի համեմատ մենք այս պահին գտնվում ենք բավականին շահեկան վիճակում: Այսինքն, արձանագրվող դեպքերը 200-400 դեպքով պակաս են, քան նախորդ տարիներին: Արձանագրվող շնչառական վարակները կարող են պայմանավորված լինել մրսածության գործոնով, քանի որ շնչառական վարակները ուղիղ համեմատական են ջերմաստիճանի հետ. ջերմաստիճանն իջնում է, շնչառական վարակները գլուխ են բարձրացնում: Կարող են դիտվել նաև այլ շնչառական վարակների հարուցիչներ՝ ռինովիրուսներ, ադենովիրուսներ և այլն, որոնք գրիպ չեն, սակայն կարող են առաջացնել գրիպանման երևույթներ: Որպես կանոն՝ նման դեպքերում ճիշտ բուժման դեպքում հիվանդները կարող են 3-4 օրվա ընթացքում այդ իրավիճակից դուրս գալ: Իհարկե, այդ շնչառական վարակները կարող են արտահայտվել հարբուխով, քթահոսությամբ, ջերմաստիճանի բարձրացմամբ, մկանացավերով, ջարդվածության զգացումով, ինչը հիմնականում կարող է վերջանալ 3-4 օրվա ընթացքու մ: Իհարկե, խոսքը երեխաներին չի վերաբերում, որովհետև երեխաների մոտ կարող է բարդանալ՝ ելնելով նրանց իմունային համակարգից, ավելի խոցելի լինելուց»,- պարզաբանեց Լիանա Թորոսյանը՝ մայրիկներին ու հղի կանանց հորդորելով անպայման բժշկի դիմել և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Այս շաբաթների ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել: Լիանա Թորոսյանը վստահեցրեց, որ գրիպի վիրուս հիմա չի կարող շրջանառվել, որովհետև եղանակը տաք է: «Գրիպի վիրուսները բավականին կայուն են ցուրտ ջերմաստիճանի պայմաններում: Իսկ արևային եղանակը դրանց վրա անմիջական ազդեցություն է ունենում, և ներկայում մենք շրջանառվող գրիպի հարուցիչներ չունենք, սակայն ունենք շրջանառվող այլ հարուցիչներ՝ ռինովիրուսներ, որոնք բերում են գրիպանման երևույթների: Թե ինչ կլինի մյուս ամիսների ընթացքում, մենք կ հետևենք զարգացման միտումներին, համաճարակաբանական տվյալները կհամադրենք նաև լաբորատոր տվյալների հետ: Հայաստանն անմիջական կապի մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, և մենք այնտեղից ստանում ենք տեղեկություններ, որոնք վերաբերում են թե մեր տարածաշրջանի երկրներին, թե եվրոպական երկրներին, թե ամբողջ աշխարհում տիրող վիճակին»,- ասաց մասնագետը:

Նա բնակչությանը կոչ արեց խուճապի չմատնվել, սակայն հավելեց, որ բոլորը պետք է զգոն լինեն: Թորոսյանը կոչ արեց հագնվել եղանակին համապատասխան, հիվանդանալու դեպքում հնարավորության սահմաններում հարկավոր է աշխատանքի չգնալ, երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց չուղարկել, որպեսզի վիճակը չբարդանա ու նրանք վարակի աղբյուր չդառնան շրջապատի այլ առողջ անձանց համար: Մասնագետը հորդորեց հետևել անձնական՝ հատկապես ձեռքերի հիգիենային, չընդունել հակաբիոտիկներ, որովհետև դրանք վիրուսների վրա բացարձակապես ազդեցություն չունեն: «Մյուս խնդրանքս մեր բնակչությանը՝ լինենք առողջ ապրելակերպի ջատագովը, ապահովենք վիտամիններով հարուստ սննդակարգ, որպեսզի բարձրացնենք մեր իմունային համակարգը, քանի որ դիմացը ձմեռ է, իսկ ձմռան երկրորդ ամսից հանրապետությունում դիտվում է որոշակի սրացում, ինչը օրինաչափ է ու արդեն այդ ժամանակ պայմանավորվում է գրիպի հարուցիչներով»,-եզրափակեց նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված