Կայացել է պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Տնտեսություն
Մայիսի 21-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39182132 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 550 մլն դրամ, որից մրցակցային՝ 1 մլրդ 550 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 405 346 380 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8817 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 9.1740 տոկոս: Աճուրդին մասնակցել են 4 դիլեր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում