ՀՀ-ում վերգետնյա թվային հեռուստա-ռադիոհեռարձակման համակարգի ներդրման նպատակով հայտարարված մրցույթ
Տնտեսություն
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի համաձայն, Տրանսպորտի և կապի նախարարության պարտավորությունների թվում է հանրապետության տարածքում ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելուն նպատակաուղղված աշխատանքների իրականացումը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ս/թ մայիսի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում վերգետնյա թվային հեռուստա-ռադիոհեռարձակման համակարգի ներդրման և կառավարման ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի նախաորակավորման փուլի հայտերի բացումը՝ հայտ ներկայացրած ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հայտ են ներկայացրել տեղական և միջազգային 8 ընկերություններ՝
1. Սավ-Օն-Մոնոլան /ԱՄՆ/
2. Դիջիտալ Սերվիս /Բուլղարիա/
3. «Ղ- Տելեկոմ» ՓԲԸ /ՀՀ/
4. «Հարիս Կոմյունիկեյշնզ Սի-Այ-Էս» ՍՊԸ /Ռուսաստան/
5. «Ի.Ս.Պ.Ա. – ՍԱՏ» ՍՊԸ /Ռուսաստան/
6. «Նեքսիս Ըլայնս Լիմիթեդ» Ընկերություն /Հոնկ Կոնգ/ և «Յուքոմ» ՍՊԸ /ՀՀ/ /համատեղ/
7. «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ / ՀՀ/
8. «Լանս» ՓԲԸ /ՀՀ/:
Տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված գնահատող հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում կուսումնասիրի ներկայացված հայտերը և կհայտարարի մրցույթի նախաորակավորման փուլի պահանջները բավարարած ընկերությունների անունները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում