Dior-ը ցուցադրել է ֆիրմային մարզակոշիկների ստեղծման գործընթացը
Հասարակություն
Ֆրանսիայի Dior նորաձեւության տունը ներկայացրել է տեսանյութ, որտեղ ցուցադրել է ֆիրմային մարզակոշիկների ստեղծման գործընթացը: Տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ում:
Դրանում ցուցադրվում է ներբանի վրա նկար դրոշմելու տեխնիկան: Նկարիչ Ջեքսոն Փոլոքի ոգով գույների ցայտեցումը կատարվում է ձեռքով: Այս եղանակը մշակել է ստեղծագործական տնօրեն Քրիս վան Աշը:
Ֆրանսիայի Christian Dior նորաձեւության տունը հիմնվել է 1946 թվականին: Ժամանակի ընթացքում այս առեւտրանիշի տակ սկսել է թողարկվել ոչ միայն կանանց հագուստ եւ օծանելիք, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ: 2006 թվականին ընկերությունն սկսել է զբաղվել տղամարդկանց համար կոսմետիկական միջոցների արտադրությամբ:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար