Թողարկվել է «Ֆորսաժ 8»-ի թրեյլերը
Հասարակություն
Ցանցում հայտնվել է «Ֆորսաժ» շարքից նոր ֆիլմի թրեյլերը: Ութերորդ մասն ստացել է The Fate of the Furious անվանումը: Ժապավենի թողարկումը պլանավորված է 2017 թվականի ապրիլի 14-ին:
Դատելով հոլովակից՝ ֆիլմի գործողությունը տեղի է ունենալու Կուբայում, Նյու Յորքում եւ նույնիսկ Բարենցի ծովի սառույցի վրա: Թրեյլերում հերոսները երթեւեկում են Dodge Challenger-ով, Jaguar F-Type-ով, Mercedes-AMG GT-ով, Lamborghini Murcielago-ով եւ տանկով:
Ժապավենի ռեժիսորը Ֆ.Հերի Գրեյն է, որը նկարահանել Է, օրինակ, «Օրինապահ քաղաքացին»: Նոր «Ֆորսաժ»-ին առաջվա պես մասնակցում են Դուեյն Ջոնսոնը, Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը: Նաեւ կհայտնվեն՝ Ջեյսոն Սթեյթեմը, Շառլիզ Թերոնը եւ Հելեն Միրենը:


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար