«ԱՅԳ» մրցանակաբաշխություն «ՑԱՅԳ»-ի նախաձեռնությամբ
Հասարակություն
7 անվանակարգ, 7 անդամից բաղկացած անաչառ ժյուրիի կազմ: Քառորդդարյա պատմություն կերտած «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունն իրականացնում է «ԱՅԳ» ամենամյա մրցանակաբաշխությունը՝ հանրային թափանցիկ աշխատանքի, հաշվետվողականության եւ հրապարակային գործունեության ոլորտում դիտարկելով հասարակական-քաղաքական գործիչների, պետական եւ համայնքային ծառայողների,անհատների ու կազմակեպությունների գործունեությունը: «ԱՅԳ» մրցանակաբաշխության հեղինակներն ու կազմակերպիչներն այսօր հանդես են եկել ասուլիսով, մրցանակաբաշխության մասին մանրամասներ ներկայացրել, խոսել երեկոյի ու անակնկալների մասին:
Կազմակերպչական հանձնախումբը երկարատեւ ուսումնասիրություններ, դիտարկումներ եւ վերլուծություններ անելուց հետո առանձնացրել է , թե ովքե՞ր կամ ո՞ր կառույցներն են Շիրակի մարզում հանրային, հաշվետվողական ու հրապարակային աշխատել: Ցանկի հիման վրա ձեւավորվել են անվանակարգերը' համայնքի ղեկավար, քաղաքական գործիչ, պետական կառույց, համայնքային ծառայող, մարզային վարչության ղեկավար, հասարակական կազմակերպություն, ուժային կառույց: Յուրաքանչյուր անվանակարգում ընդգրկվել է առնվազն 3 թեկնածու: Վերջին խոսքը ժյուրիին է:
Փակ ու գաղտնի քվեարկությունը կլինի որոշիչ: Հաղթողների անունները մինչեւ վերջին րոպեն գաղտնի կպահվեն: Մրցանակաբաշխությունն ամենամյա է դառնալու: Երեք հատուկ մրցանակ է սահմանված: Դրանք քվեարկության ենթակա չեն: Որոշումն այս դեպքում կազմակերպչական հանձնաժողովն է կայացրել: Այգաբաշխությունն անակնկալներ է խոստանում: Հանդիսավոր արարողությունը կկայանա դեկտեմբերի 21-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ