Ֆիլիպ Կիրկորովին Բաքվում առաջարկել են՝ «Erməni Filipp, rədd ol»
Հասարակություն
Ֆիլիպ Կիրկորովին Բաքվում առաջարկել են՝ "Erməni Filipp, rədd ol"!
Իրեն բուլղարացի համարող, ռուսաստանյան էստրադայի «թագավոր» Ֆիլիպ Կիրկորովի Բաքվի համերգը սկանդալներով է ուղեկցվել... Սեփական ազգությունն ուրացող և թրքասեր սույն անհաջող երևույթը վերջապես իրականացրեց սեփական երազանքը՝ ամեն գնով Բաքվում համերգ տվեց...Սակայն այն հանդարտ չանցավ...Բաքվի Crystal Hall են թափանցել ֆաշիստական հայացքներով հայտնի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները և համերգի ժամանակ բղավել՝ «Հայազգի Ֆիլիպ, կորչի այստեղից» ("Erməni Filipp, rədd ol!")...
Ոստիկանների և Ֆիլիպի այցի դեմ բողոքողների միջև տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով վերջիններիս 10 ներկայացուցիչներ ձերբակալվել և տեղափոխվել են Բաքվի Սաբայիլի շրջանի 8-րդ ոստիկանական բաժանմունք... Հայազգի Պետրոսի բուլղարացի որդի Ֆիլիպին Բաքվում հիշեցրել են իր իրական ծագումը և առաջարկել «ՌԱԴ լինել»...
Հ.Գ.Շատ ափսոս, որ կան մարդիկ, որ հիշում են սրա իրական ծագումը...Բայց մի բան է ինձ հետաքրքիր...Այս ազգուրացը նաև չի հիշատակում իր մոր ազգությունը...Հանելուկ է...Ինչպե՞ս կարող է ազգությամբ հայ հորից և հրեա մորից ծնվել բուլղարացի...Սրա պատասխանը երևի գիտի միայն Ֆիլիպ Կիրկորովի նմանը...
Գագիկ Համբարյան


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ