«Փաստ». Վարչապետի խոսքը գետնով չեն տալիս
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Իր նշանակումից կարճ ժամանակ անց վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության բոլոր մարմիններին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ–ների գործունեության նպատակահարմարությունը և ներկայացնել առաջարկություն ՊՈԱԿ–ների թվաքանակի կրճատման և օպտիմալացման վերաբերյալ' նշելով, որ խոսքը նաև ԾԻԳ–երի մասին է: Սպորտի և երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների և մշակույթի նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել իրենց ենթակայությամբ գտնվող ԾԻԳ–երի լուծարման հարցը և ներկայացնել առաջարկություն:
«Փաստի» տեղեկություններով' չարաբաստիկ լուծարման գործընթացը այդպես էլ լայն թափով տեղի չի ունենում, քանի որ այդ կառույցների մեծ մասը նորմալ աշխատում է. ունեն ընթացիկ ծրագրեր և նրանց լուծարումը կաթվածահար կանի աշխատանքը բազմաթիվ ոլորտներում: Եվ որպեսզի վարչապետի խոսքը «գետնով չտան»' վերոնշյալ ՊՈԱԿ–ներն ու ԾԻԳ–երը վերափոխվում են հիմնադրամների' շարունակելով կատարել նույն աշխատանքը:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ