«Հրապարակ». Արմեն Մուրադյանը միայնակ կմասնակցի Բժշկականի ռեկտորի թափուր տեղի մրցույթին
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բժշկական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում երկրորդ հայտ չներկայացվեց։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը միայնակ է մասնակցելու մրցույթին, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 24-ին, ժամը 10:00-ին։ Թեպետ ի սկզբանե պարզ էր, որ մրցակիցներ չեն լինելու, այլապես Մուրադյանը ԺՊ-ի կարգավիճակում չէր լծվի կադրային փոփոխությունների։
Ի դեպ, նա օրերս նոր նշանակումներ է արել. Կրթության որակի գնահատման եւ վերահսկման կենտրոնի ղեկավար է նշանակվել Արա Հայրապետյանը, իսկ ուսումնամեթոդական վարչության պետ՝ դոցենտ Կարինե Բարոյանը»։


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ