Հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսաստանի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցին միջամտությունը կհամարվի ագրեսիա Թրամփի դեմ մահափորձ է պլանավորվել.1-ամյա երեխա է մահացել (տեսանյութ) Միջնորդությունը բավարարվեց, Սերժ Սարգսյանը դատական նիստերին չի ներկայանա Ռուսաստանն ավելի հզոր հարվածներ կհասցնի. Պուտին «Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն Գեղարքունիքի մարզում բախվել են BMW-ն ու Toyota-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Ֆոն դեր Լայեն. Սոցիալական ցանցերը լուրջ վնաս են հասցնում երեխաներին և առաջացնում են կախվածություն Հայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ չտեղավորվողներն Ալիևի կողմից հռչակվում են ռևանշիստներ (տեսանյութ) Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու SHACMAN բեռնատարը 

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 13-ի համար

Այլ

Խոյ

Չնայած որոշ դժվարությունների՝ օրն, ընդհանուր առմամբ, լավ կդասավորվի: Անգամ ամենաբարդ իրավիճակներում չեք կորցնի լավատեսությունն ու կենսասիրությունը: Հնարավոր է հանդիպեք մարդկանց, ովքեր, անշահախնդրորեն, իրենց վրա կվերցնեն ձեր խնդիրների մի մասը :

Ֆինանսական տեսակյունից օրը բարեհաջող է: Այսօր որոշ Խոյեր սպասվածից ավելի շատ եկամուտ կունենան: Հաջող պատահականությունը կարող է անձնական կյանքում դրական փոփոխությունների սկիզբ դնել: Կպահանջվի միայն ճիշտ վարքագիծ դրսևորել, ինչը, ձեր դեպքում, այնքան էլ դժվար չի լինի: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ցուլ

Օրվա առաջին կեսին կարող եք հաջողության հասնել՝ գործի դնելով ինչպես սեփական, այնպես էլ շրջապատի մարդկանց գիտելիքներն ու հմտությունները: Անգամ ամենաանկեղծ Ցուլերն այսօր ճարպկություն ու խորամանկություն կդրսևորեն, ինչը ոչ մեկի չի վնասի, փոխարենը նրանց կօգնի որոշ արդյունքների հասնել:

Օրվա երկրորդ կեսին, հնարավոր է, ինքնամոռաց սիրահարվեք: Սակայն նոր հարաբերություններ սկսել չարժե: Դրանք ներդաշնակ զարգացում չեն ունենա և ավելի շատ խնդիրներ կստեղծեն: Արդեն կայացած զույգերին չեզոք օր է սպասվում: Վեճեր չեն լինի, սակայն հարաբերություններում, որոշ սառնություն կնկատվի, բարեբախտաբար՝ ժամանակավոր:

Երկվորյակ

Օրվա թվացյալ պարզությունը կարող է մոլորեցնել ձեզ: Փորձեք հեռատես լինել: Ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել՝ հասկանալու համար իրադարձությունների իրական պատճառը: Որոշումներ կայացնելիս՝ առավել զգոն եղեք: Հիշեք՛, այսօր չարժե կուրորեն հետևել ընկերների կամ հարազատների խորհուրդներին: Անհրաժեշտ է ինքնուրույն գործել:

Կարող եք ձեզ որոշ գնումներ թույլ տալ: Նաև ձեռք բերել նվերներ ընկերների և մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք զբոսանքի համար, այն կօգնի խուսափել գլխացավից և անքնությունից:

Խեցգետին

Օրվա առաջին կեսին հնարավոր են տարաձայնություններ այն մարդու հետ, ումից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Եվ որքան էլ փորձեք խուսափել տհաճ խոսակցություններից, միևնույն է, հանգիստ ու հաճելի շփում ձեր միջև այսօր չի ստացվի: Բացի այդ, ձեզ հաճախ կհիշեցնեն ժամանակին թույլ տված սխալների մասին, ինչն էլ ավելի կփչացնի տրամադրությունը:

Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ապա գործեք ինքնուրույն: Ո՛չ տանը և ո՛չ էլ աշխատավայրում հուսալի աջակիցներ չեք գտնի: Փոխարենը հնարավորություն կունենաք հանդիպելու նրան, ով կհամաձայնի գումարային ներդրում կատարել, ձեզ համար, կարևոր նախագծում:

Առյուծ

Բարդ օր է սպասվում: Ճիշտ կվարվեք, եթե գործեք բացահայտ և խուսափեք ամեն տեսակ ինտրիգներից, այլապես ինքներդ ձեզ կվնասեք: Կասկածելի անձանց հետ համագործակցելու դեպքում՝ կորուստներ կկրեք: Այսօր կնքած բոլոր գործարքները հուսախաբ կանեն: Աշխատանքը փոխել չարժե, թեև, այդ հարցի շուրջ նախնական քննարկումները լիովին ընդունելի են:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը լավ կդասավորվի: Փոքր-ինչ անսովոր սիրային ժամադրությունները հրաշալի կանցնեն: Գործի դրեք ձեր վառ երևակայությունը, և, անկասկած, հաճելիորեն կզարմացնեք ու կուրախացնեք ձեր սիրելիին:

Կույս

Ամեն բան դասավորվում է սպասվածից ավելի լավ: Այսօր կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի, կամ ավարտին հասցնել այն, ինչն արդեն սկսել եք: Երկու դեպքում էլ աստղերը ձեր կողմից են և կօգնեն հաջողության հասնել: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Կարող եք քննարկել նախագծեր, որոնց ժամանակին լուրջ չեք վերաբերվել:

Օրվա երկրորդ կեսին բացառապես հաճելի, սիրային ապրումներ կունենաք: Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ներքին ձայնի շնորհիվ, կխուսափեք սխալներից, որոնք կարող են հարազատների հետ հարաբերություններում խնդիրներ առաջացնել:

Կշեռք

Հրաշալի օր է ամբողջ եռանդով աշխատանքին նվիրվելու համար: Ձեր հաջողությունները կարող են շարժել ոմանց նախանձը: Այսօր, անգամ ամենահնարամիտ ու խորամանկ հակառակորդներին չի հաջողվի վնասել ձեզ: Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների և կարևոր հանդիպումների համար: Հրաշալի տպավորություն եք թողնում բոլոր նրանց վրա, ում հետ առնչվում եք:

Հնարավոր են նոր ռոմանտիկ հետաքրքրություններ: Այսօր սկսված հարաբերությունները թեև շատ ուրախություն կբերեն, սակայն, հազիվ թե երկարատև լինեն: Հարազատների հետ հնարավոր են տարաձայնություններ, ֆինանսական հարցերի շուրջ վեճեր: Այսօր խոշոր գնումներ կատարել չարժե:

Կարիճ

Օրվա ընթացքում հնարավոր են ֆինանսական, մասնագիտական խնդիրներ, ինչպես նաև վեճեր՝ ձեզ համար թանկ մարդկանց հետ: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի հաջողության հասնել, եթե հետևեք ձեր, այլ ոչ թե ուրիշների ծրագրերին:

Կենսական ներուժը բարձր է: Անգամ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն չեք զգա և ուժասպառ չեք լինի: Հրաշալի օր է ֆիզիկական աշխատանք կատարելու, սպորտով զբաղվելու համար: Երեկոն տրամադրեք արդյունավետ կանխարգելիչ պրոցեդուրաներին:

Աղեղնավոր

Գործերն, ընդհանուր առմամբ, վատ չեն դասավորվում: Սակայն թուլանալու համար դեռ վաղ է: Ցանկացած վրիպում կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ասօր կհիշեցնեն նախկինում թույլ տված սխալների մասին, ինչը, վերջնականապես, կփչացնի ձեր տրամադրությունը: Բարեհաջող օր է համագործակցության շուրջ բանակցություններ վարելու համար, սակայն, վերջնական որոշումներ կայացնելու հարցում շտապել չարժե:

Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծ է: Հնարավոր են այնպիսի լուրեր, որոնք կստիպեն արմատապես փոխել ձեր ծրագրերը: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Այծեղջյուր

Չնայած բոլոր դժվարություններին, ձեզ կհաջողվի հասնել այն ամենին, ինչին ձգտում եք: Այդ հարցում ձեզ կօգնեն ոչ միայն համառությունն ու նպատակասլացությունը, այլև ներքին ձայնը, որի շնորհիվ դուք միշտ կհայտնվեք ճիշտ ժամանակին՝ ճիշտ վայրում: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ինչը շատ տեղին կլինի:

Բարեհաջող օր է նոր ծանոթությունների համար: Այդ հարաբերություները կլինեն գործնական, ընկերական բնույթի, այլ ոչ՝ սիրային: Հրաշալի օր է աչք շոյող իրեր ձեռք բերելու համար: Ձեր նուրբ ճաշակն այսօր ձեզ շատ կօգնի:

Ջրհոս

Առավել ուշադիր եղեք ներքին ձայնին, այն այսօր ձեզ չի խաբի: Աշխատանքին վերաբերող ձեր որոշումները մտերիմներին փոքր-ինչ տարօրինակ կթվան: Սակայն դեպքերի զարգացումը կապացուցի , որ դուք միանգամայն իրավացի էիք: Այն Ջրհոսները, ովքեր վերջին շրջանում տարաձայնություններ են ունեցել ղեկավարության հետ, այսօր վերջնականապես կհարթեն իրավիճակը և ընդհանուր լեզու կգտնեն:

Հնարավոր է ինքնազգացողության վատացում, սակայն լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրաների համար: Ընդ որում, խորհուրդ է տրվում օգտագործել միայն փորձված միջոցներ, քանզի ալերգիայի վտանգը մեծ է:

Ձկներ

Թեև օրն անհաջող սկիզբ կունենա, հուսահատվելու կարիք ամենևին էլ չկա, քանզի դրական փոփոխություններն իրենց երկար սպասեցնել չեն տա: Փորձառու գործընկերների, ավագ ընկերների հետ շփումն օգտակար կլինի: Կստանաք խորհուրդներ, որոնց շնորհիվ կխուսափեք սխալներ գործելուց և կկարողանաք բարդ խնդիրներին ճիշտ լուծումներ տալ:

Ֆինանսական տեսանկյունից օրվա երկրորդ կեսն առավել բարեհաջող կդասավորվի: Հնարավոր է խոշոր գումարային շահույթ: Անսպասելի ուղևորությունների հավանականությունը մեծ է: Դրանք ոչ միայն կբարձրացնեն ձեր տրամադրությունը, այլև թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել:

Նյութի աղբյուրը՝ hraparak.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմըՄեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն հայտարարել է ահաբեկչական կազմակերպությունՌուսաստանը կարձագանքի Մեծ Բրիտանիայի ընդլայնված պատժամիջոցներին, հայտարարել է ԱԳՆ-ըԻսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունըՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքըԲանգկոկում հրդեհի զոհերի թիվը հասել է 72-իԼեհաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ-ն կսահմանափակի զինվորական ծառայության ենթակա ուկրաինացիների մուտքը երկիրՎանաձորում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող 8 անձանց գործը հանձնվել է դատարանՌուսաստանի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Ալիև. Բայդենը ձգտում էր հակամարտությունների Հարավային ԿովկասումՄակրոնը կոչ է արել Ֆրանսիայի զինված ուժերին ապահովել հաղթանակը ժամանակակից հակամարտություններումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցին միջամտությունը կհամարվի ագրեսիա Թրամփի դեմ մահափորձ է պլանավորվել.1-ամյա երեխա է մահացել (տեսանյութ) Եմենի ուժերը հարվածել են Սանայի օդանավակայանին՝ իրանական ինքնաթիռների պատճառովՄիջնորդությունը բավարարվեց, Սերժ Սարգսյանը դատական նիստերին չի ներկայանա Ռուսաստանն ավելի հզոր հարվածներ կհասցնի. Պուտին ԵՄ-ն Եվրոպական խաղաղության հիմնադրամից 120 միլիոն եվրո է հատկացրել Մոլդովային՝ նրա օդային պաշտպանությունը հզորացնելու համարՎարդան Մինասյանը՝ Սպերցյանի տրանսֆերի մասին«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է NOS. Կարմիր խաչը դադարեցրել է իր գործունեությունը Նիդեռլանդների փախստականների ընդունման կենտրոնումԵվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն Bloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը բացահայտեց Թրամփի ավելի խորը հակակրանքը դաշինքի նկատմամբԳեղարքունիքի մարզում բախվել են BMW-ն ու Toyota-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Ֆոն դեր Լայեն. Սոցիալական ցանցերը լուրջ վնաս են հասցնում երեխաներին և առաջացնում են կախվածությունՀայաստանի վիլայեթացման խաղաքարտի մեջ չտեղավորվողներն Ալիևի կողմից հռչակվում են ռևանշիստներ (տեսանյութ) Axios. Մահից առաջ Գրեմը կատակել էր, որ չի մահանա մինչև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումըԱվտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու SHACMAN բեռնատարը Հայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունը Լեհաստանը Կիևին նվիրաբերել է երեքից ինը Patriot հրթիռներՎերացվել է Արտաշատում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը ՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանի գործով դատական նիստԵվրոպայում ծայրահեղ շոգից կարող է մահանալ ավելի քան 10,000 մարդԱՄՆ-ն խոչընդոտում է Հորմուզի նեղուցի կառավարման մեխանիզմի մշակմանը․ ԲաղայիԻրանը կոշտ է արձագանքել ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի մահվան լուրինԶգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներիցՊատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանըԼեհաստանը 65 միլիարդ դոլար է ծախսել ամերիկյան զենքի վրաՍաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԻրանը հայտարարել է, որ չի հարձակվել հարևան երկրների վրաՀայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարությունԻրաքում կոռուպցիայի հետաքննության ընթացքում առգրավվել է 375 կգ ոսկիՀալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ. Բագրատ ՍրբազանԼեհաստանը զորավարժություններ կանցկացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմաններինԱպօրինի ծագում ունեցող գույքի գործ․ Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76,8 մլն դրամՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՈ՞վ է դուրս մնացել Աշխարհի առաջնությունից․ BBC SportՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված Արեգնազ Մանուկյանի հետ
Ամենադիտված