Անգլիական ֆուտբոլը տարբերվում է այլ երկրների ֆուտբոլից. Մխիթարյան
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է.
«Երկրպագում էի Թիերի Անրիին, երբ նա հանդես էր գալիս «Արսենալ»-ում. նա իմ ամենասիրելի խաղացողներից մեկն է, որովհետև փոքր տարիքում հանդես էի գալիս որպես հարձակվող, սակայն հետո դարձա կիսապաշտպան: Հաճելի է «Յունայթեդ»-ում խաղալը: Ուրախ եմ, որ այստեղ եմ և կփորձեմ անել լավագույնը ակումբի համար: Անգլիական ֆուտբոլը տարբերվում է այլ երկրների ֆուտբոլից: Եթե խաղում ես Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Իսպանիայում, ապա պետք է հարմարվես այդ առաջնությանը: Սկզբում ինձ համար մի փոքր բարդ էր, սակայն շարունակում եմ անել ամեն ինչ՝ Պրեմիեր լիգայի խաղացող դառնալու համար: Փորձել եմ կատարել այն, ինչ մարզիչն է պահանջել»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու