Զինծառայողների փոխհատուցման օրենքի նախագիծը քննարկվում է բավականին լարված մթնոլորտում
Քաղաքական
Աժ-ում շարունակվում է Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի աշխատանքները: Զինծառայողների կյանքի և առողջության համար փոխհատուցման օրենքի նախագծի քննարկումը բավականին լարված մթնոլորտում է անցնում: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբ ներկայացնում էր նախագծերի փաթեթը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կրկին շփոթել էր նախագծերը և իր դժգոհությունները հայտնեց մեկ այլ նախագծի վերաբերյալ:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, սակայն, Բագրատյանին նկատողութթյուն արեց և բացատրեց, որ նախարարի ներկայացրած փաթեթում ներառվել են մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր, այդ պատճառով այս փաթեթը քննարկվելու է առաջին ընթերցման ռեժիմով:
Ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանն արձագանքեց. «Տիկին Նաղդալյան, իմ ինտելեկտը չի հերիքում, որ հասկանամ, թե ինչ եք ասում: Տիկին փոխխոսնակ, ինձ ընդհատեցիք, թույլ չտվեցիք խոսել, մինչդեռ ներկայացված փոփոխություններն այնքան էական են, որ չի կարելի դրանք ներկայացնել երկրորդ ընթերցմամբ»:
Առաջին, թե երկրորդ ընթերցմամբ են քննարկումները հարցը երկար քննարկվեց ու պարզաբանվեց ԱԺ դահլիճում:
Նշենք, որ լեզվակռիվ տեղի ունեցավ նաև հարակից զեկուցող, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանի և ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանի միջև: «Պարոն Փաշինյան, մի բղավեք տեղից, ես հասկանում եմ, որ դա ձեր վարքագծին բնորոշ երևույթ է»,- արձագանքեց Կորյուն Նահապետյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ