Եվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել Ալեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ) Մեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Փորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Ազատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ) Էստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին Պրեմիերա․ «Hayat Project»՝ «Հիշում ես մեր սերը» (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի մոտ նեղացվածություն չկա, պաշտոնը հավերժ չէ․ կհայտարարվի՝ ինչ կարգավիճակով հանդես կգա (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան Հայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ռուսաստանի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել 

«Վա՜յ Զառա, Զառա, քեզ ձայն տալը շառ ա». Շարմազանով

Քաղաքական

ԱԺ-ում բավականին լարված մթնոլորտում շարունակվում է Զինծառայողների կյանքի և առողջության փոխհատուցման հիմնադրամ ստեղծելու մասին նախագծի քննարկումը: Ելույթով հանդես են գալիս պատգամավորները: Ելույթ ունեցավ նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով իր խոսքում նշեց, որ եթե նույնիսկ նախագծի անունը փոխվի և ավելի հնչեղ անուն դրվի, միևնույն է՝ նախագծի հրեշավորությունը դրանից չի փոխվելու:

«Սա հրեշավոր նախագիծ է, որովհետև վերաբերում է հետագա պատերազմական գորողություններին և դրա հետևանքով սպասվող զոհերին: Մենք դեռ չենք բոլորել ապրիլյան գործողությունների մեկ տարին, խոսում ենք նոր գործողությունների մասին: Այդ չորսօրյա պատերազմին չտրվեց ո՛չ քաղաքական, ո՛չ էլ քրեաիրավագիտական գնահատական: Մենք ունեցանք ոչ միան թանկագին կյանքերի, այլև՝ տարածքային կորուստներ: Միայն Լալե Թեփե բարձունքը գրավելու համար դեռ այն ժամանակ մենք չորս հարյուր զինվոր ենք կորցրել, իսկ այն պաշտպանելու համար մենք այսօր չենք ունեցել ո՛չ համապատասխան զինտեխնիկա, ո՛չ էլ համապատասխան զինտեխնիկան ապահովող վառելիք»,- հայտարարեց պատգամավորը:

Մեջբերելով Հելսինկյան ասոցիացիայի զեկույցը՝ պատգամավորը շարունակեց, որ այսօր մեծ թվով զինվորներ մահանում են նաև ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով և հարց բարձրացրեց. իսկ այս զինվորների կյանքի համար ի՞նչ փոխհատուցում է լինելու: «Փաստորեն, եթե երեխան զոհվելու է, այս փառահեղ նախագծով նրա ծնողը ոչինչ չի ստանալու: Այսինքն՝ այս ազգային տուրք պարունակող նախագիծը, որը լայն իմաստով կոռուպցիայի օրենքի նախագիծ է, նպատակ է հետանպդում նախընտրական շեմին ստեղծել մի հիմնադրամ, որտեղ պետք է գումար հավաքագրվի ոչ միայն ժողովրդից, այլև այս կոռումպացվածներից»,- շեշտեց պատգամավորն՝ հավելելով, թե իշխանությունները փորձում են ընտրությունների համար այս նախագծով ժողովրդից գումար կորզել:

Փոստանջյանը հայտարարեց նաև, որ եթե անդրադարձ է կատարվում պատերազմին, ապա գալիս է այն եզրահանգման, որ քառօրյա պատերազմը կանխամտածված է եղել, իսկ իշխանություններն այդ քանակի զոհերով փորձում են ժողովրդին ևս մեկ անգամ վախեցնել:

«Բա ովքե՞ր են պատասխան տալու, բա ո՞ւր են… Բա ովքե՞ր են պատասխանատվություն կրելու, որ տանկերը, տանկերի ակումուլյատորները չեն աշխատել, համապատասխան բուժօգնություն զինվորներին չի ցուցաբերվել, զինվորի զրահաբաճկոն չունենալու համար: Հիմա էլ եկել են նախագիծ են ներկայացնում, թե սա արվում է հետագա պատերազմների համար: Ո՞ւմ համար, ինչի՞ համար, ի՞նչ պատերազմի մասին է խոսքը, ի՞նչ եք պլանավորում այս անգամ, ո՞ր պատերազմի համար եք գումարները հավաքում… Այս կոռումպացված մարդկանց մենք պետք է հիմնադրա՞մ վստահենք… Թող իրենց անձնական գումարներրը ներդնեն ու առաջին հերթին տրամադրեն օգնություն բոլոր այն ընտանիքներին, ովքեր արդեն կորցրել են զավակ: Այո, հենց դո՛ւք եք այսօր հանձնել Լելե Թեփեն, հենց դո՛ւք եք մեղավոր, որ բոլոր նրանք, ովքեր հայտարարեցին, որ ուզում են հետ բերել այն, այսօր գտնվում են բանտախցում, հենց դո՛ւք եք մեղավոր, որ մենք չենք կարող պաշտպանություն իրականացնել: Եվ դուք հիմա ուզում եք ասել, թե մենք կարող ենք պաշտպանվա՞ծ լինել…Իհարկե՝ ո՛չ»,- հեգնեց պատգամավորը:

Փոստանջյանը շեշտեց նաև, որ որպեսզի բանակն ուժեղ լինի, զինվորը պետք է պաշտպանված լինի, պետք է պաշտպանած լինի նաև Արցախը, մինչդեռ՝ ո՛չ Արցախն է այսօր պաշտպանված, ո՛չ էլ հայ զինվորը.
«Իսկ դուք Արցախը թողել եք վիճելի տարածք և չեք ճանաչում: Նախորդ պատերազմը պայմանավորված է եղել, եղել է կանխատեսելի, սակայն համապատասխան միջոցներ մենք չենք ձեռնարկել: Պետք է պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին ու քրեական հետապնդում իրականացնել: Այս հիմնադրամը ստեղծում եք, որպեսզի հետագայում բարեգործություններով հանդես գաք: Եթե դա չէր ձեր ուզածը, ապա այստեղ դուք կբերեիք այլ օրինագծեր, այդ հիմնադրամը կստեղծեիք բոլոր նրանց համար, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը: Այո, այս նախագծին պետք է ոչ թե կողմ քվեարկել, այլ հենց դեմ: Սա սկզբունքային հարց է, որովհետև սա մեր քսանհինգ տարվա կուտակված խնդիրների գնահատականն է»,- հայտարարեց նա:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանն ունի պետական բյուջե, որը պետք է ուղղված լիներ այդ խնդիրների լուծմանը, որը, սակայն սպասարկում է բացառապես իշխանությունների շահը: Նրա խոսքով՝ այս կեղծ, գովերգելի նախագծով ստեղծվող հիմնադրամը ընտրություններից առաջ պետք է գումար հավաքագրի Սերժ Սարգսյանի համար: «Կոռումպացված մի նախարար է այստեղ նստած ու հենց նրա կնոջ հայտարարագրից պարզ է դառնում, որ հնարավոր չէ, որ նա այդքան գումարներ ունենա: Թող իրենց անձնական գումարները ներդնեն բոլոր այն ընտանիքնների համար, որոնց երեխաները զոհվել են: Ամոթ է», եզրափակեց նա:

Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ երգչուհի, ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը սկսեց տեղից բղավել նրա վրա, իսկ Մարգարիտ Եսայանը լռելու կոչ էր անում: Ելույթից հետո նրանք ավելի բուռն սկսեցին բղավել Զարուհի Փոստանջյանի վրա: Նրանց փորձեց լռեցնել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Տիկնայք հայոց աշխարհի… Վայ Զառա… այստեղ են ասել, Զառա, Զառա, քեզ ձայն տալը շառ ա»:

«Էս էլ ձեր գենդերը»,- արձագանքեց նաև հաջորդ ելույթ ունեցողը՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Պարոն Մարգարյան, մեր և Ձեր շարքերում գենդերը որակյալ է»,- արձագանքեց փոխխոսնակը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանն էՕպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունիՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել հումանիտար օգնությունը հակամարտությունների գոտիներումՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիԵվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմաՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտային վիրաբույժ Բագրատ ԱլեքյանինԵվրոպան շարունակում է խստացնել կիբերանվտանգության միջոցառումներըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկումՓարիզում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության ընդլայնումըՓարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունըԱլեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ)Նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում լարվածության խորացման պատճառովՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներինԵՄ գործընկերության առաքելությունը նոր փուլ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցությունումՓորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են ռուսական համարանիշերով ավտոմեքենայի օրինախախտ վարորդինԱզատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ)Զելենսկին պատրաստվում է Ուկրաինայում զորահավաք և ռազմական դրություն հայտարարելԷստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրելՊարմեզան պանրի արտադրությունը վտանգված է աննորմալ շոգի պատճառովՊրեմիերա․ «Hayat Project»՝ «Հիշում ես մեր սերը» (տեսանյութ) Սևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԱլեն Սիմոնյանի մոտ նեղացվածություն չկա, պաշտոնը հավերժ չէ․ կհայտարարվի՝ ինչ կարգավիճակով հանդես կգա (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ Փեզեշքիան ԵԱՏՀ-ն և Արևելաաֆրիկյան համայնքը մրցակցության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրելԹեհրանը հայտնել է Լավրովի Իրան այցի մասին Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի հետ հրադադարը դադարեցվել էՀայտնաբերվել է 528 ոչ uթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Աննա Հակոբյանը գործուղվում է Եթովպիա, ծախսերը կհոգա վարչապետի աշխատակազմըՄեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն հայտարարել է ահաբեկչական կազմակերպությունՌուսաստանը կարձագանքի Մեծ Բրիտանիայի ընդլայնված պատժամիջոցներին, հայտարարել է ԱԳՆ-ըԻսրայելի կառավարությունը կասեցրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունըՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքըԲանգկոկում հրդեհի զոհերի թիվը հասել է 72-իԼեհաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ-ն կսահմանափակի զինվորական ծառայության ենթակա ուկրաինացիների մուտքը երկիրՎանաձորում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող 8 անձանց գործը հանձնվել է դատարանՌուսաստանի օդանավակայաններում սահմանափակումներ են մտցվել Ալիև. Բայդենը ձգտում էր հակամարտությունների Հարավային ԿովկասումՄակրոնը կոչ է արել Ֆրանսիայի զինված ուժերին ապահովել հաղթանակը ժամանակակից հակամարտություններում
Ամենադիտված