Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Տնտեսական բարեփոխումներ` քաղաքական լծակների բացակայության պայմաններում

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, լրացավ Կարեն Կարապետյանի վարչապետության 100 օրը, և նա հանդես եկավ հաշվետու ասուլիսով: Ըստ էության այն Ձեզ բավարարե՞ց:

– Բավարարել–չբավարարելը պայմանական հասկացություն է: Դրանք պայմանավորված են սուբյեկտիվ պատկերացումներով:

– Համոզիչ և ամբողջակա՞ն էր հաշվետվությունն իր կառուցվածքով' ախտորոշում, տեսլական և այն, ի՞նչ է արվել տեսլականին հասնելու ճանապարհին:

– Ընդհանուր առմամբ վարչապետի գործունեությունը գնահատելու համար որոշակի ժամանակ է հարկավոր: Որովհետև տնտեսական այս իրավիճակը, որն առկա է ներկայում, բնականաբար, չի առաջացել մեկ ամսում կամ մեկ տարում: Կան շատ ավելի խորքային պատճառներ, որոնց լուծումն էլ շատ ավելի երկար ժամանակ է պահանջում:
Հասկանալի է, որ նա 100 օրվա համար պետք է որոշակի հաշվետվություն տար, որովհետև հանրությունը սպասում էր դրան: Ավելացրած' մենք ապրում ենք նախընտրական ժամանակաշրջանում, որն էլ իր հետ բերում է լրացուցիչ հասարակական հետաքրքրություն կառավարության գործունեության վերաբերյալ:
Բայց, հասկանալի պատճառներով, ոչ ոք էլ տնտեսական վերելքի որևէ լուրջ ակնկալիք չունի: Որովհետև 100 օրվա մեջ այդ բանը հնարավոր չէր անել: Իսկ արդեն 100 օր անց նրա նկատմամբ քննադատական հռետորաբանությունը կուժեղանա, քանզի ֆորմալ տեսակետից արդեն վարչապետին իրավունք կունենան քննադատել տնտեսության մեջ գոյություն ունեցող խնդիրների համար: Բնակաբանար այդ հարցում շահագրգռված կլինի ոչ միայն ընդդիմությունը, այլև նաև իրենք' իշխանական կուսակցության ներկայացուցիչները:

– Իսկ ախտորոշումը ամբողջակա՞ն էր, ողջ պրոբլեմներն ընդգրկո՞ւմ էր իր մեջ, թե հատվածական մոտեցում համենայն դեպս կար:

– Մեր տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ցանկացած քաղաքական ուժ ախտորաշման իր մոդելն ունի: Վարչապետն էլ իրենն ուներ, բնականաբար: Իսկ թե այն ամբողջական է, թե ամբողջական չէ, կրկին հարաբերական է: Իր տեսակետից ամբողջական է, բայց շատերի տեսակետից կարող է ամբողջական չլինել:

– Համենայն դեպս վարչապետը երբեք չխոսեց քաղաքական դաշտի խնդիրներից: Դա թերի չի՞ դարձնում նրա խոսքը, քանի որ առկա են մենաշնորհներ, նաև' քաղաքական մենաշնորհ: Զգուշավոր չէ՞ նրա մոտեցումը, երբ քաղաքական դաշտի մեջ չի տեսնում տնտեսության պրոբլեմների լուծումը:

– Քաղաքական դաշտի մեջ չի տեսնում, որովհետև չի տիրապետում քաղաքական այն լծակներին, որոնց միջոցով կարող էր լուծել այդ պրոբլեմները: Իմ տպավորությունը գոնե այդպիսին է: Շատ պարզ է, չէ՞, որ եղած խնդիրների մեծ մասը քաղաքական հիմք ունի: Տվյալ շեշտադրումներն անելուց էլ խուսափում է, որովհետև իր ձեռքին չեն համապատասխան լծակները:

– Այդ դեպքում նշանակում է որոշ չափով դատապարտվա՞ծ է նրա գործունեությունը:

– Այդ հարցին կարելի է պատասխանել այն ժամանակ, երբ ընտրություններից հետո կձևավորվի նոր քաղաքական դաշտ, ու արդեն պարզ կդառնա, թե ինչպիսին է նրա տեղն ու դերն այնտեղ և թե ինչքանով կկարողանա քաղաքական այդ դաշտում լուծել իր խնդիրները: Սրանք հարցեր են, որոնց չի կարելի պատասխանել այս պահի դրությամբ:
Մի բան ակնհայտ է, որ առանց քաղաքական լծակների լուրջ փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, հնարավոր չէ: Կարծում եմ, որ նա ինքն էլ է դա հասկանում, բայց ինչ–ինչ հանգամանքներից ելնելով շահավետ չէ իր համար, որ այդ մասին հայտարարի:
Բնականաբար, այս դեպքում հաջորդ հարցն է ծագում. եթե չունեք քաղաքական լծակներ, ինչո՞ւ եք համաձայնել ստանձնել վարչապետի պաշտոնը: Անշուշտ չի խոստովանի, թե ստանձնել եմ այն պայմանով, որպեսզի հետո էլ քաղաքական լծակներ ձեռք բերեմ: Իսկ դա հրապարակային քննարկման թեմա չէ, կուլիսային և վերիշխանական թեմա է:

– Ճշգրիտ կամ տեղի՞ն էր նրա խոսքը, որ ասաց ի պատասխան 2018 թվականին վարչապետ լինելու վերաբերյալ հարցին:

– 2018 թվականի մասին խոսելը բավականին նրբերանգներ է պարունակում: Կա գործող նախագահ, որի համար ևս կարելի է ենթադրել վարչապետի պաշտոնը: Նման պայմաններում չէր կարող հստակ հայտարարել, որ մինչև 2018 թվականը չի լինելու վարչապետ, կամ 2018 թվականից հետո լինելու է վարչապետ: Երկու պարագայում էլ կդառնա բավականին խոցելի: Ուստի փորձում է խուսափել այդ հարցից, գտնել խուսափողական բանաձևումներ: Անկախ նրանից' այդ բանաձևերը բավարարո՞ւմ են այլոց, թե ոչ»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված