Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Օսկանյան–Դալլաքյան–Սարգսյան դաշինքի տեսլականը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանյան քաղաքական դաշտը համալրվեց ևս մեկ դաշինքով։ Խորհրդարանական ընտրություններին դաշինքով հանդես գալու մասին հայտարարություն են տարածել Օսկանյանի, Դալլաքյանի և Արամ Գասպարի Սարգսյանի կուսակցությունները։ Հետաքրքիրն այն է, որ այս դաշինքի շուրջ խոսակցություններ կային, սակայն վերջնական հայտարարությունը տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարությունից անմիջապես հետո։ Պատահականություն է սա թե ոչ, դժվար է ասել։ Սակայն փաստը մնում է փաստ, որ Ծառուկյանի վերադարձից հետո այս դաշինքը հայտնվում է բավական երկիմաստ իրավիճակում։ Խնդիրն այն է, որ Օսկանյանի Համախմբում կուսակցությունը ձևավորվեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալուց հետո՝ հիմնականում նախկին ԲՀԿ–ականներից։ Բնականաբար վերջիններս Ազգային ժողովում էին հայտնվել ոչ թե անձնական գործունեության, այլ Ծառուկյանի վարկանիշի միջոցով և ընտրազանգված, որպես այդպիսին, չունեին։
Այս առումով պետք է նշել, որ Ծառուկյանի պասիվության պայմաններում գուցե և Համախմբումը կունենար որոշակի շանսեր և կարողանար իր կողմը գրավել Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո առկա չկողմնորոշված ընտրազանգվածին, սակայն ներկա պայմաններում նման հեռանկարներ չկան։ Ավելին, անգամ ներկայի ԲՀԿ–ն, եթե տեսականորեն չլինի Ծառուկյանի հայտարարած դաշինքի կազմում, ապա որպես կուսակցություն գործնականում կդադարի գոյություն ունենալ։
Այլ խնդիր է Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցության դեպքում։ Վերջինիս գոյության մասին հայաստանյան հանրությունն իմացավ Դալլաքյանի հրաժարականից և հանրապետական կուսակցությունից դուրս գալու հայտնի իրադարձություններից հետո։ Հասկանալի է, որ գրեթե հնարավոր չէ խոսել հանրությանն անհայտ կուսակցության վարկանիշի կամ ընտրազանգվածի մասին։ Սակայն, ի տարբերություն իր կուսակցության, Դալլաքյանի անձը բավական հայտնի է։ Վերջինս, ժամանակին լինելով արմատական ընդդիմադիր, սուր քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին՝ անգամ շրջանցելով քաղաքական թեմաները և Սերժ Սարգսյանին մեղադրելով մոլեխաղերի մեջ։ Ի դեպ ասվածի վերաբերյալ տեսանյութը հասանելի է յութուբ սոցիալական կայքում։
Սակայն սա չխանգարեց, որ հետագայում Դալլաքյանը դառնար Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Ազգային ժողովում և Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ինչից հետո Դալլաքյանն, այսպես ասած, ընդհատակ անցավ և անդամակցեց Հանրապետական կուսակցությանը, որտեղից դուրս եկավ պաշտոնից հրաժարվելուց հետո։ Պարզ է, որ Դալլաքյանի նման վարքագծի արդյունքում նախկին ընդդիմադիրի վարկանիշից շատ քիչ բան է մնացել ներկայում, ինչը բնականաբար չի բխում դաշինքի շահերից։ Ինչ վերաբերում է Դաշինքի հաջորդ՝ Դեմոկրատական կուսակցությանը, ապա պետք է ասել, որ Արամ Գասպարի Սարգսյանի կուսակցության մասին ընդհանրապես դժվար է ինչ–որ բան ասել, քանի որ վերջին տասնամյակում դժվար է գտնել այս կուսակցության որևէ ակտիվ գործողություն կամ ինքնուրույն դիրքորոշում։
Նման պայմաններում, թե ինչ քաղաքական կապիտալով է պատրաստվում դաշինքը մտնել քաղաքական բավական սուր պայքարի մեջ, դժվար է ասել։ Մյուս կողմից չի բացառվում նաև, որ այս դաշինքը հնարավոր միացողներով հանդերձ վերջնական արդյունքում հայտ ներկայացնի միանալ Ծառուկյանի կողմից ստեղծվելիք դաշինքին, ինչը սակայն արդեն Ծառուկյանի որոշելիքն է։
Վերջապես ցանկացած զարգացման պարագայում պետք է նշել, որ առաջիկայում սպասվում են բավական սուր զարգացումներ և էլ ավելի սուր նախընտրական քարոզարշավ, քանի որ գրեթե բոլոր քաղաքական ուժերն ունեն իրենց լրատվամիջոցների բանակները, որոնք և անխնա մեդիապատերազմ են մղելու միմյանց դեմ»։

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված