8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

ՀՀԿ-ն՝ ընդդեմ ՀՀԿ-ի...

Վերլուծական

Երեկ երեկոյան կայացավ ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո իշխող կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Ինչպես և ակնկալվում էր, Բիսմարկին ցիտող Շարմազանովը «դիվանագիտորեն» խուսափեց պատասխանել լրագրողների անհարմար հարցերին և ամեն կերպ ջանաց ստեղծել տպավորություն, որ իշխող քաղաքական ուժի մոտ նախընտրական այս փուլը հալած յուղի պես է ընթանում: Ինչ խոսք՝ պարզից էլ պարզ էր այն լարվածությունը, որն առկա էր ինչպես նիստի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո:

Ինչ արժե միայն այն փաստը, որ ՀՀԿ կարկառուն դեմքերից մեկը այս անգամ չէր պատվել իր ներկայությամբ հարազատ կուսակցության ԳՄ նիստը: Հովիկ Աբրահամյանը, արդեն մի քանի օր է՝ ինչ Մոսկվայում է: Թերևս պարզից էլ պարզ է, որ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Մոսկվա՝ սեփական քաղաքական ապագայի հարցի լուծումը գտնելու նպատակով. մի հարց, որը, կարծես թե, լուծում չի ստանում Հայաստանում: Իսկ այն փաստը, որ ՀՀԿ մամուլի քարտուղարը տեղյակ չէր նիստից բացակայելու՝ Աբրահամյանի պատճառներից, խոսուն վկայությունն է այն բանի, որ ՀՀԿ-ում ոչ միայն երկրի խնդիրներից են «բեխաբար», այլ նաև իրարից...

Վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, որ իշխող ուժն ընտրությունների է գնում այսչափ դեմորալիզացված, ներքին հակասություններից թուլացած, երբ անգամ ունակ չէ լուծել իշխանական բացի խնդիրը: Այս պարագայում՝ հասկանալի է, թե ինչու են ՀՀԿ-ականները ԳՄ նիստում քննարկել ներքաղաքական և ներկուսակցական հարցեր: ՀՀԿ-ի գլխին սև ամպեր են կուտակվել, որոնք ոչ մի կերպ չեն ցրվում, իսկ ընտրությունները սարերի հետևում չեն:

ՀՀԿ-ն կարծես թե թաղվել է ներկուսակցական վեճերի մեջ և դեռևս պատրաստ չէ նախընտրական ակտիվ փուլ մտնել: Անգամ շտաբի պետ չեն ընտրել, ուր մնաց՝ ռեյտինգային ցուցակի հարցերում կողմնորոշվեին…

ՀՀԿ մամուլի քարտուղարի կարծիքով՝ անգամ Գագիկ Ծառուկյանի վերադարձը չի նվազեցրել ՀՀԿ շանսերը: Դա, անշուշտ, այդպես է, քանի որ արդար ընտրություններ անցկացնելու պարագայում ՀՀԿ շանսերը ինչպես զրոյին հավասար էին, այդպես էլ զրոյին հավասար են մնում: Մինչդեռ իրավիճակից ելք չգտնելու պարագայում՝ ՀՀԿ պարտվելու է առաջին հերթին ինքն իրեն և դառնալու է իշխանական բուրգի վերին հատվածում գտնվող մի շարք անհատների քաղաքական ամբիցիաների գոհը:

Ըստ Շարմազանովի՝ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր նախընտրական շրջանում կգնան զոռբայության, ոչ կոռեկտության ճանապարհով, կարժանանան ոչ դրական խոսքերի: Հանրությունը քաջատեղյակ է, թե հատկապես որ ուժերն ու գործիչներն են մեր երկրում աչքի ընկնում նման գործելաոճով, հետևաբար, սպասենք Շարմազանովի «ոչ դրական խոսքերին՝» ուղղված իր իսկ կուսակից և «գաղափարակից» գործընկերներին:

Բիսմարկի մեծ երկրպագու Շարմազանովը նաև ցիտեց իր կուռքի մեկ այլ հայտնի խոսքը՝ «ամենաշատը ստում են հենց ընտրություններից առաջ»: Ով-ով, սակայն հայ հասարակությունը դրանում որևէ կասկած ունենալ չի կարող: Ի ուրախություն Բիսմարկի՝ նրա կյանքի օրոք ՀՀԿ-ն դեռ գոյություն չուներ, հակառակ պարագայում՝ նա կիմանար, որ ընտրություններից հետո՝ ստում են ոչ պակաս…

 Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված