8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Պաշտոնն Արծվիկ Մինասյանին անճանաչելի է դարձրել...

Վերլուծական

Չնայած Շիրակի մարզի Արթիկ քաղաքին ամիսներ առաջ պատուհասած բնական աղետից՝ ջրհեղեղից, անցել է բավական ժամանակ ու այդ ժամանակվանից ի վեր՝ երկրում շատ «ջրեր են հոսել», բայց որքան էլ կարող է զարմանալի հնչել կամ նույնիսկ անտրամաբանական, խնդիրները՝ կապված բնակչությանը փաստի առաջ կանգնեցրած սելավատարի հետ, դեռևս շարունակում են գերարդիական մնալ. սելավատարի ամրացմանը և մաքրմանն ուղղված համապատասխան աշխատանքներն այդպես էլ չեն կատարվել, ու հիմա արթիկցիները, ահը սրտներում, սպասում են գարնանը՝ հաստատ վստահ լինելով, որ գարնանային ձնհալի հետևանքով կրկին ու կրկին անխուսափելիորեն կանգնելու են շատ ավելի ծանր աղետի շեմին, քան 2016-ինն էր. քաղաքը, փաստացի, մատնված է անտերության:

Պարզվում է՝ միգուցե ի զարմանս ոմանց, քաղաքում տիրող անտերության մթնոլորտը գերիշխող է դարձել ամենևին էլ ոչ քաղաքային իշխանությունների անտարբերության հետևանքով. քաղաքապետարանը համապատասխան նախագծանախահաշվային ծրագիր է ներկայացրել բնապահպանության նախարարություն' սելավատարի ամրացման և մաքրման ծրագիրը վերջապես կյանքի կոչելու համար, ինչի արդյունքում, սակայն, դաշնակցական Արծվիկ Մինասյանի կողմից ղեկավարվող նախարարությունը քաղաքապետին տեղեկացրել է, թե ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 270 միլիոն դրամը նախարարությունը չունի, ուստի՝ համայնքային իշխանությունները ստիպված են լինելու լցվել համբերությամբ ու սպասել՝ չնշելով որևիցե ժամկետ:

Թե հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել ժողովրդի կենսական կարիքների համար անհրաժեշտ մի քանի հարյուր հազար դոլարի չլինելը՝ Մինասյանի նախարարության գրպանում, կարծում ենք՝ ավելի քան ակնհայտ է: Դատելով ամենայնից՝ նախարարությունում գտել են, որ այդ 250 միլիոնը ծախսելու շատ ավելի կարևոր տեղեր ու առիթներ կան ու նման փողեր թափել մի ինչ-որ Արթիկի բնակիչների վրա, որևիցե կերպ արդարացված չես համարի:

Իսկ թե ինչի արդյունք կարող է լինել նման մտածելակերպն, անկասկած, ավելի քան պարզ է. նախարար Արծվիկ Մինասյանը, դատելով սոցիալական նշանակության այսօրինակ խնդրի նկատմամբ նախարարության դրսևորած աններելի անտարբերության փաստից, այլևս հասկացել է, վերջապես ըմբռնել, որ ինքը վաղուց փիառվելու խնդիր չունի, իսկ յուր քաղաքական կարիերայի գագաթնակետն էլ հենց այն պաշտոնն է, որին հիմա նշանակված է: Ասել կուզի՝ ավելորդ անգամ կեղծ հումանիստ ձևանալու խնդիր՝ նախարարը չունի:

Նրանք, ովքեր հիշում են Արծվիկ Մինասյանի պատգամավորական գործունեությունը, կարող են աներկբայորեն վկայել, որ նա պատգամավոր եղած ժամանակ ամենևին էլ այսաստիճան անտարբեր մեկը չէր. չկար նիստ, ԱԺ-ում գրեթե չէր լինում գոնե մեկ աշխատանքային օր, որի ընթացքում Արծվիկ Մինասյանը չխոսեր. պետական կառավաման խնդիրներից մինչև սոցիալական լրջագույն պրոբլեմներ՝ շարունակ գտնվել են նրա ուշադրւթյան կենտրոնում ու դարձել իսկական քաղաքական բատալների թեմա:

Թե այս ամիսների ընթացքում հատկապես ինչ փոխվեց Արծվիկ Մինասյանի ներաշխարհում, որ վերջինս ժողովրդի մասին մտածող քաղաքական գործչից արագորեն վերածվեց անտարբերության ու «անհավեսության» գիրկն ընկած նախարարի, այնքան էլ, անկեղծ ասած, հասկանալի չէ: Գիտեինք, որ պաշտոնը հաճախ բացասական ազդեցություն է թողնում մարդկանց հոգեբանության վրա, բայց որ նույն այդ պաշտոնը կարող է գլխիվայր շուռ տալ Մինասյանին, ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող: Հարց է ծագում՝ եթե Մինասյանը դեռևս աշխատեր որպես պատգամավոր ու սույն խնդիրն ինքը ստիպված լիներ բնապահպանության նախարարության առջև բարձրաձայնել, ստանալով մերժողական պատասխան՝ ինչպիսի՞ն կլիներ նրա արձագանքը: Արդյոք չէ՞ր շտապի լուտանքներ թափել նախախարության հասցեին՝ նախարարին մեղադրելով, ասենք, հումանիզմի պակասորդ ունենալու աններելի մեղքի մեջ... Պատասխանն, ինչ խոսք, ավելի քան ակներեև է:

Ցավոք, այս ամենը գեթ մեկ բան է նշանակում՝ Հայաստանում ամենաչգնահատվածն ու չարժևորվածը շարունակում է մնալ մարդը, երկրի քաղաքացին, ում հիշում են միայն հարկեր ու տուրքեր հավաքագրելիս կամ հայրենասիրական ճառեր արտասանելիս:

Մինասյանը հոսանքին հակառակ չի կարող գնալ. անգործ կմնա:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված