Մեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարը Մեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերը Երկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգեր Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրը Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Պուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենան ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Պեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններին Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվար 

Արդար պայքարի հույսով. փաստաբանները խորհուրդ կընտրեն

Հասարակություն

Փետրվարի 11-ին տեղի կունենա ՀՀ Փաստաբանական խորհրդի ընտրությունները: Թեկնածուներն արդեն առաջադրված են: Յուրաքանչյուր վարկանիշային փաստաբան կարող է ընտրել առավելագույնը 12 հոգու: Ընտրություններն անկացվելու են հեռակա կարգով, այսինքն՝ լինելու է քվեաթերթիկ, որով փաստաբանները քվեարկելու են, որից հետո հաշվարկվելու են ձայները:

Ի՞նչ խնդիրներ կան փաստաբանների պալատում, և ընտրվող խորհուրդը ի՞նչ խնդիրների լուծում կտա, այս և այլ հարցերի մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու Կարեն Մեժլումյանի հետ:

«Տարբեր խնդիրներ կան՝ սկսած հանրության իրավագիտակցությունը բարձրացնելուց, վերջացրած փաստաբանների համար այնպիսի միջավայր ստեղծելուց, որ կարողանան իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնել»,- ասաց նա:

Խոսելով խորհրդում իր դերակատարության մասին, ասաց, որ ըստ էության, նոր բան չի լինելու և շարունակելու են անել այն ինչ արել են. «Ամենայն հավանականությամբ խորհրդի նոր անդամներ կլինեն, որոնք իրենց շունչը կբերեն խորհուրդ: Ամեն բան անելու ենք, որ փաստաբանների նկատմամբ վստահությունը բարձրանա, փաստաբանների վստահորդների իրավունքները պետք է առավելագույնս պաշտպանեն, կարգապահական վարույթների դեպքում՝ առանջին խնդիրը դրանց ճիշտ լուծում տալն է»:

Փաստաբանն անդրադարձավ նաև պալատի դրական փոփոխություններին՝ նշելով, որ անցած երեք տարիների համեմատ պալատը ֆինանսապես ավելի լավ վիճակում է, կարողանում է լիարժեքորեն հոգալ իր ծախսերը և նույնիսկ կուտակած գումարներ ունի. «Փաստաբանական ինստիտուտը կարողանում է վերապատրաստման և որակավորման աշխատանքները կազմակերպել: Քանի որ հանրային պաշտպանի գրասենյակը ծանրաբեռնված է աշխատում, այս ընթացքում հաջողվել է ավելացնել հանրային պաշտպանների թվաքանակը, որի դեպքում երկու խնդիր կա՝ ֆինանսավորման և այս կառույցի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Մենք զրուցեցինք նաև խորհրդի մեկ այլ թեկնածու փաստաբան Հովհաննես Չամսարյանի հետ, ով փաստաբանական պալատում առկա բազում խնդիրներ նշեց. «Առկա խնդիրներից են՝ փաստաբանների չպաշտպանված լինելը, ֆինանսական խնդիրները, որոնց մասին դատողություններ կարելի է անել հայտարարություններից: Խնդիրներ կան նաև կորպորատիվ կառավարման մեջ: Այսօր գործող խորհրդի պարագայում, խորհրդի անդամները փաստաբանների պալատում տարբեր պաշտոններ են զբաղեցնում: Այդ հակակշռման սկզբունքն, ըստ էության, վերանում է, որովհետև ստացվում է՝ խորհուրդը, որը կանոնադրությամբ կոչված է վերահսկողություն իրականացնել պալատի տարբեր ստորաբաժանումների նկատմամբ, այդ ստորաբաժանման ղեկավարներն արդեն ներգրավված են խորհրդում, որը կարծում եմ անթույլատրելի է»,- ասաց Հովհաննես Չամսարյանը:

Փաստաբանը նշեց՝ առաջադրվելու նպատակը հենց այդ խնդիրներով զբաղվելն ու դրանք մինիմալի հասցնելն է, և կան առաջադրված փաստաբաններ, որոնք կիսում են այդ մտահոգությունը, ու իրենց նպատակը ևս դրանց լուծում տալն է:

Հովհաննես Չամսարյանի կարծիքով՝ փաստաբանների հրապարակային հայտարարությունների պատճառով հարուցված կարգապահական վարույթներն անթույլատրելի են, քանի որ փաստաբանի ազատ խոսքը լռեցնելը ճիշտ չէ:

«Հույս ունեմ, որ կընտրվեն այնպիսի մարդիկ, ովքեր կիսում են մտահոգությունները և այդ խնդիրները փաստաբանական պալատում կվերանան ու դրա արդյունքում կբարձրանա պալատի նկատմամբ վստահությունը:

Կարևորը, որ արդար պայքար լինի, որը շատ կարևոր է մեր համայնքի համար, և այդ պայքարի արդյունքում ձևավորված խորհուրդը կարողանա լուծել այն բոլոր խնդիրները, որոնք բավականին վտանգավոր են:

Սոնա Հարությունյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեքսիկայում հայտնաբերված կմախքը կարող է լինել Ամերիկայի հնագույններից մեկը Շվեյցարիայում սառեցված ռուսական ակտիվները գերազանցել են 10 միլիարդ դոլարըՄեծ Բրիտանիայում կարտադրվեն Ուկրաինայի նախագծած հարվածային անօդաչու թռչող սարքերըԵրկար ժամանակ ջուր չի լինելու Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքիՀաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
Ամենադիտված