Ստեփան Դեմիրճյանը վերընտրվեց
Քաղաքական
Այսօր տեղի է ունեցել ՀԺԿ կուսակցության 9-րդ համագումարը, որի ժամանակ կուսակցության ղեկավար է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը:
Նշենք, որ համագումարը, որի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր, փակ է եղել։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը:
Վերջինս ասաց նաև, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել ընտրություններին և իրենք ակտիվ քննարկումներ են իրականացնում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ. «Քննարկումներ, ելութներ են եղել, և մեր պատգամավորները գտնում են, որ ընտրություններին պետք է մասնակցել լայն դաշինքով, որպեսզի հնարավոր լինի պայքարել իշխանական ռեսուրսի դեմ»:
Անդրադառնալով ընտրություններին դաշինքով ներկայանալուն՝ մեր զրուցակիցը նշեց, որ դեռևս պարզ չէ՝ ում հետ դաշինք կկազմեն, սակայն, որ նման մտադրություն ունեն, դա փաստ է:
«Ասեկոսեներ կան՝ իբրև թե Ստեփան Դեմիրճյանին առաջարկել են ինչ-որ մի դաշինքում 8-րդ տեղ, ՀԱԿ-ում 7-րդ տեղ, նշեմ, որ դրանք հիմարություններ են, որոնք իրականությանը չեն համապատասխանում և մենք դրանց ուշադրություն չենք դարձնում»,- ասաց ՀԺԿ քարտուղարը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար