«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է «Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի է Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմել Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուց Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաների Դիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր Գրիգորյան Գյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտե Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Բրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակին Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգին Հայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականը 

Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել զորացրված զինծառայողների հետ

Հասարակություն

Հանրապետության Նախագահն այսօր պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին՝ հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելով հայրենիքը: Հանդիպմանը Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ մասնակցել է նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն հայտնել լավ ծառայության համար և խոսքն ուղղել ոչ միայն ներկաներին, այլև բոլոր զորացրված զինվորներին: Նշելով, որ անցած տարում մեր զինվորների ծառայությունը համընկավ այնպիսի մի ժամանակաշրջանի հետ, երբ ապրիլին նրանք ընդունեցին հակառակորդի հարվածը և պատվախնդրությամբ պաշտպանեցին հայրենիքը, Նախագահն ընդգծել է, որ զորացրվելուց հետո էլ նրանք հայրենիքի զինվորն են, որտեղ և որ բնագավառում էլ շարունակեն իրենց գործունեությունը:

«Իհարկե, մենք կարոտում և հպարտանում ենք բոլոր այն տղաներով, ովքեր ընկան քաջի մահով: Հպարտանում ենք նաև բոլոր այն տղաներով, ովքեր, քաջաբար կռվելով, ողջ մնացին և շարունակելու են իրենց նվիրական ծառայությունը հայրենիքին: Ես խնդրել եմ պաշտպանության նախարարին կազմակերպել այս հանդիպումը, որովհետև ծառայող զինվորների հետ միշտ էլ հաճելի է զրուցել, բայց ծառայության մեջ նրանք փոքր-ինչ կաշկանդված են լինում՝ պայմանավորված երկու հանգամանքով. կարծում եմ՝ հանգամանքներից մեկն այն է, որ նրանք չեն ցանկանում խոսել խնդիրների, դժվարությունների մասին, որպեսզի լացկանի, քրթմնջացողի դերում չհայտնվեն, որպեսզի տպավորություն չլինի, թե իրենք իրենց համար ինչ-որ լավ պայմաններ են ուզում հայրենիքին ծառայելու համար: Բայց, իհարկե կա նաև երկրորդ հանգամանքը՝ միշտ էլ զինվորը մտավախություն ունի, որ եթե խոսի խնդրի մասին, ապա վերադասը կարող է նեղանալ: Ես կարծում եմ, որ այսօր մենք պետք է ունենանք անկաշկանդ խոսակցություն, անկաշկանդ քննարկում, հասկանանք, տեսնենք, թե ո՞րն է մեր բանակի առավելությունը, որո՞նք են մեր զինվորական ծառայության դրական կողմերը և ինչի ենք հասել: Բայց խոսենք նաև այն խնդիրների մասին, որոնք պետք է ապագայում լուծվեն՝ ավելի մարտունակ դարձնելով մեր բանակը, որովհետև մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ: Բոլոր ժողովուրդներին էլ պետք են բանակներ, բայց կան դեպքեր, երբ այդ պետքը դառնում է անհրաժեշտություն՝ կենսական անհրաժեշտություն: Մեզ համար մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանն առաջարկելով անկաշկանդ խոսել եղած խնդիրների և առհասարակ մեր երկրի հետագա զարգացման մասին՝ նշել է, որ ինքը ևս ունի հարցեր, որոնց շուրջ կցանկանար լսել հայրենիքի պաշտպանների կարծիքը:

Զորացրված զինծառայողները Նախագահից հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով, 25-ամյա հայոց բանակի ամենամեծ ձեռքբերմամբ, պաշտպանության նորանշանակ նախարարի կողմից հռչակված «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման գործում զորացրված զինվորի դերակատարմամբ, հասարակության մեջ սպայի կերպարի ճիշտ ներկայացման, նրա հեղինակության բարձրացման հնարավորություններով, հակառակորդի կողմից ծավալվող սպառազինությունների մրցավազքի պարագայում հայկական կողմի հնարավոր պատասխանով, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագրով և բանակաշինությանն ու պաշտպանության ոլորտին վերաբերող մի շարք այլ թեմաներով:

Հանրապետության Նախագահը զրույցի ընթացքում զինվորներից լսել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, այդ թվում, թե ի՞նչ կցանկանային զինծառայողները, որ փոխվեր զինված ուժերում, ի՞նչ խնդիրներ են նրանք տեսնում, ի՞նչ տվեց բանակում ծառայությունը հայրենիքի առջև իրենց պարտքը կատարած զինվորներին, ո՞վ է ամենահիշված հրամանատարն ու ինչո՞ւ, մինչև մարտական գործողությունները զինվորների ստացած գիտելիքները բավարա՞ր էին մարտական գործողություններին արդյունավետ մասնակցելու համար, մտադի՞ր է, արդյոք, հանդիպման մասնակիցներից որևէ մեկը ներգրավվել պայմանագրային ծառայության մեջ կամ դառնալ սպա, որքանո՞վ էին բանակի մասին նրանց պատկերացումները համապատասխանում մինչև զորակոչվելն ունեցած սպասելիքներին, զորացրվելուց հետո կապ պահպանո՞ւմ են ծառայակից ընկերների հետ:

Հանդիպման արդյունքներով Նախագահը նաև մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարությանը, որոնք վերաբերել են ծառայության անվտանգության առավել բարձրացմանը, զինվորների գաղափարական դաստիարակության և ազատ ժամանակի կազմակերպման ուղղություններով աշխատանքի զարգացմանն ու կատարելագործմանը, նոր սպառազինության ձեռքբերմանը զուգընթաց համապատասխան մասնագետների շարունակական ուսուցմանն ու պատրաստմանը, ուսումնական կենտրոններում՝ ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի ներդրմանը, մարտական հերթապահության մեջ ներգրավված զինծառայողների ուսման վարձերի ամբողջությամբ վճարման ծրագրի ներդրման ուղղությամբ ԿԳՆ-ի հետ աշխատանքի շարունակմանը, ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխմանը Դիլիջան՝ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին ուսումնական կենտրոնի շենք:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրդեհային տեսուչ» ներկայացած 60-ամյա տղամարդը խանութներից գումար էր շորթում․ բացահայտվել է«Ոսկե գնդակ-2026»-ի քվեարկությունն ավարտվել է․ հաղթողի անունը հայտնի էԱնտոնիո Գուտերեշն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության շուրջ Հանրային լսումներ՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի ծրագրի վերաբերյալ. ինչպես դիմելՍի Ծինփինը կոչ է արել ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Չինաստանում Գառնիկ Դավթյանը հրաժարվել է Տանզանիայում անցկացվող Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցելուցՖրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներիԴիրքային զիջումների մասին հրապարակումները կեղծ են․ Մհեր ԳրիգորյանԳյումրիում դաժանաբար շան ձագին ծեծած տղամարդը հայտնաբերվել է․ դեպքը փոխանցվել է Քննչական կոմիտեԹրամփը հերքել է, որ առաջարկել է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացում Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերԲրիտանացի պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ընտրություններին և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ իրավիճակինAxios. Պենտագոնը կպայքարի ԱՄՆ ընտրություններին միջամտության դեմ՝ ԱԲ-ի օգնությամբ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ներկա է գտնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կոնստանտին Պետրոսյանին նվիրված հոբելյանական համերգինՀայաստանը վիզաների ազատականացման վերջնաժամկետ է նախանշել 2029 թվականըԱրդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում․ Տիգրան Աբրահամյան515 հա հողատարածքների աճուրդներն անվավեր են ճանաչվել․ դատախազությունը ներկայացրել էր հայց«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ ԹևանյանԳերմանիան և ևս 5 երկիր սպառնում են արգելափակել ԵՄ նոր բյուջեն․ պահանջում են հարյուրավոր միլիարդների կրճատումներԹաց ճանապարհի պատճառով բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել․ Սպիտակ-Ապարան ճանապարհը փակվել էրՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԽոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր«Հրապարակ». Սասուն Միքայելյանի մտերիմ Արամ Վիրաբյանի հարցը դատարանը չի էլ քննել «Ժողովուրդ». Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում «Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լևոն Վահրադյանը իրականում «Ժողովուրդ». ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով 2–րդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում «Փաստ». Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար» «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո «Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին
Ամենադիտված