8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում է ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանը Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին Ըմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում 

Գյուղացիներին կանգնեցրել են փաստի առաջ...

Վերլուծական

Թեպետ իշխանություններն ամեն ինչ անում են՝ նախընտրական այս շրջանում հնարավորինս ներկայանալի տեսքով դիմավորելու ապրիլի 2-ը, սակայն սույն հանգամանքը, դատելով ամենայնից, ոչ մի կերպ չի օգնում՝ կոծկելու այն բոլոր համակարգային բացթողումները, որոնք, չնայած նույնիսկ նախարարների փոփոխությանը, ոչ մի կերպ չի հաջողվում չեզոքացնել:

Գյուղատնտեսության խնդիրների մասին, թերևս, խոսվել է բազմիցս: Ինչ-ինչ, բայց 2016թ-ը գյուղատնտեսության զարգացման առումով ոչ մի կերպ բեղուն տարի չես համարի. ոլորտային բոլոր ցուցանիշներն առանձնապես հուսադրող չեն: Նույնիսկ բանը հասել է նրան, որ Իգնատի Առաքելյանի տեղակալ Ռոբերտ Մակարյանն, ինչ-որ կերպ արդարացնելու համար տարվա աննախադեպ անկումային ցուցանիշները, փորձել է անհաջողությունների ողջ պատասխանատվությունը բարդել խաղողի վրա. պարզվում է՝ ոլորտի 20-30% անկումը բացատրվում է այն հանգամանքով, որ միանգամայն անսպասելիորեն խաղողի 2016թ-ի բերքը 30% ցածր է եղել նախորդ տարվա ցուցանիշից:

Թե որքանով է այս պատճառաբանությունը հիմնավոր, իհարկե, դեռևս լայն քննարկման հարց է մնում, բայց որ գյուղատնտեսության նախարարությունը գրեթե «մատը մատին չի տալիս»՝ առնվազն հայ գյուղացուն ներկրողներից պաշտպանելու համար, փաստ է: Այսպես՝ Հայաստանի Ագրարագյուղացիական միավորումը ճշտված տեղեկություն է հրապարակել այն մասին, որ հայկական խոշոր մի առևտրային կազմակերպություն, որը հայ գյուղացիներից կարտոֆիլ էր ձեռք բերում, հիմա հրաժարվել է հայկական կարտոֆիլից՝ հայտարարելով, որ արդեն Թուրքիայից են ներկրելու:

Թե ինչով կարող է պայմանավորված լինել գյուղատնտեսության նախարարության անտարբերությունն ու թողտվությունն այս հարցում մի պարագայում, երբ ոչ միայն կոպտորեն ոտնահարվում են հայ գյուղացու կենսակայն շահերն, այլև միանգամայն իրական վտանգ է առաջանում՝ պարենի անվտանգության խնդրի հետ կապված (հարևան Պարսկաստանից ու Թուրքիայից պարենայինի անվան տակ ներկրված կարտոֆիլը շատ հաճախ հետագայում սերմացուի անվան տակ է վաճառվում, ինչի հետևանքով վարակվում են հայկական հողերը), մնում է միայն անհուսորեն կռահել:

Ինչո՞ւ է ամեն անգամ ստացվում այնպես, որ մշտապես հայ գյուղացիությունը սեփական բերքը սեփական հայրենիքում իրացնելու խնդիր է ունենում: Ո՞ւր են նախարարության կողմից իրականացվող այն հիմնավոր հաշվարկները, որոնք կարող էին ու պետք է օգնեին ոլորտի ղեկավարությանը՝ Հայաստանի ինքնաբավության հարցը լուծելու կարևորագույն գործում: Հետո էլ ոմանք բողոքում են, թե այս կամ այն գյուղատնտեսական տարին գծուծ էր, թե եղանակներն անբարենպաստ էին գյուղատնտեսության զարգացման համար և այլն: Եթե հայ գյուղացին թուրքի կարտոֆիլի պատճառով իր ստացած բերքի հետ չի իմանալու՝ ինչպես վարվի, էլ ո՞րն է իմաստը գյուղատնտեսության թերզարգացվածությունն այս կամ այն օբյեկտիվ պատճառներով պայմանավորելու փորձերի իմաստը...

Ցավոք, ինչպես շատ ոլորտներում, գյուղատնտեսության բնագավառում ևս, գովազդվող բարեփոխումների արգասիքն այդպես էլ մինչև վերջ աննշմարելի է մնում: Որքան էլ ոլորտի պատասխանատուները փորձեն ստեղծված անհույս վիճակի մեղավորությունը բարդել բնության, բերքի կամ, ասենք, ճանճերի վրա, փաստը մնում է փաստ, որ էֆեկտիվ լուծումներ գտնելու ճանապարհին գերատեսչությունն այս հանդիպում է լրջագույն խոչընդոտների, ինչը, թերևս, պետք է կադրային լրջագույն սովի պատճառ համարել կամ խնդրով լուրջ զբաղվելու չկամություն:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
8 հազար դոլար և 50 հազար ռուբլի․ գողություն՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Գերմանիայի 27-ամյա քաղաքացին կասկածվում էՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցըԹրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրըԽոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլիՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԿենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համարՏարադրամի փոխարժեքները՝ այսօր Վարչապետը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությանըԼեհաստանի նախկին նախագահը Սահմանադրական դատարանում աջակցել է Տուսկի կառավարության գործողություններինԹուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններումԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառովԸմբշամարտի ԱԱ․ Հայաստանի վերջին երեք ըմբիշները պայքարի մեջ կմտնեն այսօր«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի Հայաստանը
Ամենադիտված