«Փաստ». Ուրվագծվում է ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին եռյակը
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հանրապետական կուսակցության վերնախավում շարունակվում է ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակի կազմման «տաժանակիր» աշխատանքը: Ամենադժվարը առաջին եռյակի հարցը լուծելն է: Նախ' որոշել են խիստ երիտասարդացնել կազմը, բերել նոր դեմքեր:
Ինչ մնում է առաջին եռյակին, ապա, «Փաստի» տեղեկություններով, արդեն որոշվել է' ցուցակը կգլխավորի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Երկրորդ տեղում ամրագրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Որոշել են երրորդ տեղը տալ ոչ կուսակցական, հանրությանը հայտնի, ժողովրդի կողմից հարգված անձնավորության: Եթե հարմար մարդ չգտնեն, պահեստային տարբերակը որոշված է' կլինի Ֆելիքս Ցոլակյանը»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից