«Հրապարակ». Սերժ Սարգսյանն ընդդեմ Հովիկ Աբրահամյանի. Ձայն հավաքելու համար ՀՀԿ-ն Արարատում մարզպետ կփոխի
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հովիկ Աբրահամյանը, ինչպես գրել էինք, կրկին չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, որի ժամանակ պետք է հաստատվեր Կարեն Կարապետյանի՝ առաջին տեղակալի կարգավիճակը և ՀՀԿ խորհրդի ցուցակը։ Որպեսզի ներկա չլինի, Աբրահամյանը մեկնել է Մոսկվա' հանդիպելու Նարիշկինին, Մատվիենկոյին' իր քաղաքական ապագայի խնդիրներով:
Սերժ Սարգսյանը, ըստ լուրերի, տևական ժամանակ է՝ հրաժարվում է նրան ընդունել և լսել։ Ավելի ու ավելի առարկայական է դառնում նրա՝ քաղաքական պրոցեսներից դուրս գալը, մանավանդ, որ որդին' Արգամը, լինելով Ծառուկյանի ընտանիքի անդամ, առաջադրվելու է ոչ թե ՀՀԿ, այլ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով՝ մարզում:
Եվ այս պարագայում քննարկվում է հետևյալ կոնֆիգուրացիան. փոխվում է Արարատի մարզպետը, Ավշարի Գրիգորյաններն ուժեղացվում են, մարզպետ է դառնում Արամայիս Գրիգորյանը, ռեյտինգայինով ձայներ է ապահովում Արայիկ Գրիգորյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից