"Lambada"-ի կատարողին կողոպտել ու սպանել են. Globo
Այլ
Բրազիլացի երգչուհի Լոալվա Բրազին, որը 1989 թվականին կատարել է "Lambada" հիթը, կողոպտել ու սպանել են: Ինչպես հունվարի 19-ին հայտնել է Globo հեռուստաալիքը, հանցագործները նրան պատկանող հյուրանոցից տարել են 15 հազար ռեալ (շուրջ 4,5 հազար դոլար):
Այս պահին կալանավորված են սպանության երկու կասկածյալներ: Նրանցից մեկը՝ երգչուհուն պատկանող հյուրանոցի նախկին աշխատակից Ուոլաս Վիեյրան, խոստովանել է գործած հանցանքը:
Ոստիկանության կարծիքով՝ հանցագործները չԷին պատրաստվում սպանել երգչուհուն, սակայն նա կատաղի դիմադրություն է ցույց տվել: Բացի փողից, կողոպտիչները տարել են այն ոսկե սկավառակը, որը Բրազն ստացել Էր հռչակավոր "Lambada"-ի կատարման համար, եւ ճենապակե սպասքներ:
Երգչուհու այրված դին հունվարի լույս 19-ի գիշերը գտել են նրա սեփական ավտոմեքենայում՝ նրան պատկանող հյուրանոցի շենքի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ