Ամենաթանկ ֆուտբոլիստը լինելը նշանակություն չի ունենա, եթե ժամանակը ծախսես հագուստի ոճի վրա. Գուլիտ` Պոգբային
Սպորտ
Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբային և նշել, որ ֆուտբոլիստը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի խաղի վրա.
«Պոգբան անցնում է այն ամենի միջով, ինչն օրեր առաջ պատահեց Մեմֆիս Դեպային: Նա կարող է լինել ֆուտբոլի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը, բայց դա նշանակություն չի ունենա, եթե ժամանակի մեծ մասը ծախսի հագուստի ոճի, մազերի ներկի և սոցցանցերի վրա: Նույնիսկ ֆուտբոլային ամենահայտնի աստղերի համար՝ կա մեկ կանոն. ակումբում ելույթները պետք է լինեն առանջնայինը: Թույլ մի տվեք՝ այլ բան գրավի ձեր ուշադրությունը: Այսպիսին է խորհուրդս՝ յուրաքանչյուրին»,- Գուլիտի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Նշենք, որ Դեպայը մանչեսթերյան թիմից տեղափոխվել է «Լիոն»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու