Որոշ գործընկերներ կարծում են` իրենք ավելի կարևոր են, քան կան իրականում. Մոուրինյուն` Կլոպին
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Ուեյն Ռունիիի հնարավոր տեղափոխությանը Չինաստան և նշել, որ տեղյակ չէ այդ լուրի մասին:
Պորտուգալացին խոսել է նաև Յուրգեն Կլոպի մասին, ով ավելի վաղ քննադատել էր Օսկարին՝ «Չելսի»-ից Չինաստան տեղափոխվելու համար.
«Որոշ գործընկերներ կարծում են` իրենք ավելի կարևոր են, քան կան իրականում: Յուրաքանչյուրը պատասխանատու է իր կյանքի համար: Ռունիի դեպքում՝ չգիտեմ ինչ տեղի կունենա: Ուեյնը ինձ երբեք չի ասել այդ մասին: Որոշումը նա պետք է կայացնի: Չեմ սիրում քննադատել այն ֆուտբոլիստներին, ովքեր որոշել են խաղալ Չինաստանում: Դա նրանց կյանքն է, նրանց կարիերան: Այնտեղ մեծ գումարներ են առաջարկում, նոր փորձը նույնպես կարող է հետաքրքիր լինել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու