ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31 G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ 

Երբ համակարգը թարախակալում է...

Վերլուծական

Կառավարությունը 2017թ. կենսաթոշակ ու նպաստ չբարձրացրեց, սակայն փոխարենը քաղաքացիներին ծառայությունների հասանելիություն է խոստանում: Սոցիալական ոլորտում քայլ առ քայլ ներդրվում է փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը: Սա, ըստ պատասխանատուների, կհեշտացնի ՀՀ շարքային քաղաքացիների կյանքը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց կդառնա: Սոցիալական ոլորտն ամենախոցելին է, ու պատահական չէ, որ պետական բյուջեի սուղ միջոցների առյուծի բաժինը հենց այս ոլորտին է հատկացվում։ Պատճառը պարզ է՝ մեր երկրում, պաշտոնական տվյալներով, աղքատ է բնակչության 29,8 տոկոսը:

Աշխատանքի և սոցիալական ապահովության նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանը կարծես ամբողջությամբ լծվել է իր պարտականությունները կատարելու գործին: Մեկ ամիս առաջ կառավարության նիստում վարաչապետից ստացած հանձնարարականների մի ամբողջ շարք վերաբերում էր հենց իր ոլորտում ակնկալվող փոփոխություններին: Այն, որ սոցիալական ապահովության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ՝ պետական ծրագրերի ամբողջ հատվածում՝ փաստ է, սակայն արդյո՞ք իրականացվող ծրագրերի արդյունավետությունը զգում են հանրության լայն շերտերը և հատկապես այն թիրախային խմբերը, որոնց հետ և որոնց համար նախարարությունն ամենօրյա աշխատանքներ է տանում:

Նորանշանակ նախարարը կարծես բռնել է բարեփոխումների ուղին: Սակայն անելիքներն էլ պակաս չեն: Բժշկասոցիալական փորձաքննության գործակալություններում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Չմոռանանք նաև, որ ամիսներ առաջ Սոցապ նախարարությունը հայտնվել էր սկանդալի կիզակետում: Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետը:

Այս իրադարձությունները, անշուշտ, ստվեր գցեցին ողջ նախարարության գործունեության վրա: Սակայն նախարարին պետք է մտահոգեր այն փաստը, որ հասարակության համար դեպքերի նման ընթացքն ավելի քան սպասելի էր: Իսկ պատճառը ոլորտում տարիների ընթացքում արձանագրված անարդարություններն էին և կոռուպցիոն երևույթները, որոնք մինչ օրս էլ արմատախիլ չեն արվել համակարգից: Այս պարագայում, երբ չեն վերացվում խնդրի առաջացման պատճառները, արդյո՞ք տեղին է խոսել ոլորտի համակարգային բարեփոխումների մասին:

Անհրաժեշտ է՝ գնահատելով կարիքը, նախատեսել ծառայությունների փաթեթը և ըստ այդմ՝ ապահովել ծառայությունները՝ անկախ հաշմանդամություն ձեռք բերելու հանգամանքից: Սա կարևոր ու սկզբունքային մոտեցում է: Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում չեն կարող չգիտակցել, որ չափորոշիչների ոչ հստակ լինելը, մեկը մյուսի մեջ ներառված լինելը միշտ էլ ռիսկերի հնարավորություն է տալիս: Կարևորվո՞ւմ է արդյոք նախարարության կողմից սոցիալապես անապահովների համար նախատեսված նպաստների տրամադրման արդյունավետության և հասցեականության բարձրացումը: Իրականացվո՞ւմ է արդյոք անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայում՝ հիմք ընդունելով ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովման և պետական սոցիալական աջակցության ծրագրերը, հատկապես բնակչության անաշխատունակ շերտերին ուղղելով սկզբունքային մոտեցումներ: Եթե ոչ, ապա համակարգային բարեփոխումների մասին խոսելն առնվազն պոպուլիզմ է մի երկրում, որտեղ գործազրկությունը գնալով աճում է, իսկ սոցիալական ապահովության աստիճանը՝ նվազում: Սոցիալական պետական ծրագրերը պետք է այնպես մշակվեն, որ օգնությունը երբեք չբերի չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների, առաջին հերթին հասնի ամենակարիքավորներին, չաղավաղի սոցիալական արդարությունը:

Ստելլա խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը
Ամենադիտված