Սաուդյան Արաբիայի թագավորը երկրին հորդորել է աղոթել անձրևի համար
Այլ
Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորը կոչ է արել հաջորդ հինգշաբթի օրը կոլեկտիվ աղոթել ի վերուստ անձրեւի առաքման համար: Այդ մասին ասված է միապետի դիվանատան հաղորդագրության մեջ:
«Բոլորը պետք է ավելի շատ զղջում, լիակատար ներում դրսեւորեն եւ վերադառնան առ Աստված»,- նշված է հայտարարության մեջ: Ավելի վաղ նույնպիսի աղոթք է կայացել նաեւ Արաբական Միացյալ էմիրություններում, որտեղ անձրեւ չի եղել անցած ձմեռվանից: Այս հանգստյան օրերին երկրի հյուսիսում փոքրաքանակ տեղումներ են գրանցվել:
Արաբական թերակղզին Երկրի վրա այն սակավաթիվ վայրերից մեկն է, որտեղ ամռանը ջերմաստիճանը մշտապես գերազանցում է Ցելսիուսի 50 աստիճանը: Երկրի կենտրոնում եւ արեւելքում անձրեւներ են տեղում բացառապես ուշ ձմռանը եւ գարնանը, մինչդեռ արեւմուտքում՝ սոսկ ձմռան շրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ