Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգեր Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրը Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Պուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենան ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Պեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններին Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվար Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ) Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլել Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Մերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար 

Ի՞նչ կորոշի Լևոն Մկրտչյանը

Վերլուծական

Սովորաբար, ընդունված է կարծել, թե մեր երկրի առջև ծառացած գիտակրթական խնդիրների շարքում ամենասուր կերպով դրված են հատկապես կրթական խնդիրները: Մեզ այդպես էլ չի հաջողվել ստեղծել մի ունիվերսալ բանաձև, որն անխափան կգործեր Հայաստանում անկախ այն բանից, թե ով է կրթության և գիտության նախարարը. մեզ մոտ այժմ այնպիսի մի վիճակ է, երբ ամեն մի նոր եկող նախարար փորձում է սեփական մտքերն ու գաղափարները բերել համակարգ ու դրանք կյանքի կոչելով՝ բոլորին ցույց տալ, թե ինքն ավելի լավն է, քան՝ իր նախորդը: Արդյունքում՝ մի քանի տարին մեկ՝ ամեն մի նոր նախարարի հետ միասին ոլորտում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք անընկալելի են մնում հասարակության կողմից:

Լևոն Մկրտչյանի անձով է պայմանավորված, թե՝ ոչ, բայց կառավարությունն, ինչպես պարզվում է, շրջանառության մեջ է դրել «Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը», որը շուտով փոխարինելու է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին գործող օրենքին: Համաձայն «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծի՝ բակալավրիատի և մագիստրատուրայի երկու աստիճաններին կավելանա նաև երրորդը՝ ասպիրանտուրան։ Բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, որը շատ երկրներում ընդունված է, ՀՀ-ում առայժմ բարձրագույն կրթության մեջ չի մտնում, դա համարվում է հետբուհական կրթություն: Այժմ նոր օրենքի նախագծով երրորդ աստիճանը՝ ասպիրանտուրան, կամ հայցորդության համակարգը Հայաստանում ընդգրկվելու է բարձրագույն կրթության մեջ:

Կարևորագույն հարցը, որ այս ամենի հետ կապված առաջ է գալիս, ու որի շուրջ հասարակությունում ու հատկապես մասնագիտական շրջանակներում հնչում են շատ կոնկրետ մտավախություններ, այն է, թե արդյոք նոր նախաձեռնությամբ փորձ չի՞ արվի Հայաստանում՝ երկրորդ գիտական աստիճանն իսպառ վերացնելու:

Բանն այն է, որ նույնիսկ Ռուսաստանում բավական թեժ քննարկումներ են գնում այն մասին, թե արդյոք արժե՞ պահպանել այն ավանդական համակարգը, որ խորհրդային տարիներից մինչև հիմա գործում է: Չէ՞ որ աշխարհի մի շարք երկրներում «գիտությունների թեկնածու» կոչում, առհասարակ, չկա, ու Արևմուտքում շատերը չեն էլ կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում այդ տերմինն առհասարակ:

Անկասկած, այս իմաստով պետք է նկատել, որ ցանկացած արմատական փոփոխություն, եթե այդպիսին լինի էլ, պետք է նախ հիմնավորվի տեղային խնդիրների համատեքստում: Դիցուք՝ Հայաստանի պարագայում, ինչ խոսք, չափից դուրս հապշտապ կլինի գիտական երկրորդ աստիճանի վերացման մասին որոշման կայացումը, եթե, իհարկե, նման որոշում, առհասարակ, ընդունվի: Ինչպես նշում են մի շարք մասնագետներ, այդ մոտեցումը հսկայական վնաս կարող է հասցնել Հայաստանի ողջ գիտական համակարգին:

Եվ իրոք, եթե մի պահ երևակայենք, որ գիտական երկրորդ աստիճանը վերացվում է, ապա ստացվելու է, որ ներկայիս գիտությունների բոլոր թեկնածուներն, անկախ այն բանից, թե նրանք ինչպիսի գիտական պոտենցիալի կրողներ են կամ համապատասխանո՞ւմ են իրենց գիտական կոչումներին, ինքնաբերաբար դառնալու են դոկտորներ: Այս իրավիճակը մեծապես վնասելու է Հայաստանի ֆունդամենտալ գիտությանը, քանի որ գիտական երկրորդ աստիճանի բուն նպատակն է խրախուսել, ֆունդամենտալ հետազոտությունների իրականացմանը, գիտական ուսումնասիրությունների, որոնք խորքային բովանդակություն ունեն իրենց մեջ: Հետևաբար՝ եթե վերացվում է գիտական երկրորդ աստիճանի համակարգն, ապա այլևս կարիք չի լինում՝ ֆունդամենտալ ուսումնասիրություններ կատարելու, ու անձը կարող է դոկտոր համարվել՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածություն իր ուսերին առնելու: Ինչպես ցույց է տալիս մի շարք երկրների փորձն, այդ խնդիրը վերջիվերջո հանգեցնում է ֆունդամենտալ գիտության թուլացմանը:

Իսկ այս ամենը նշանակում է մեկ բան՝ Հայաստանում երկորդ գիտական աստիճանի վերացումը որևիցե տեսանկյունից արդարացված չի կարող համարվել, քանի որ առանց այն էլ հոգեվարքի մեջ գտնվող գիտությանը հասցնել հավելյալ հարված, կնշանակի ընդմիշտ թաղել Հայաստանի՝ զարգացած ու 21-րդ դարին համապատասխան գիտություն ունենալու բոլոր հույսերը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաքերները ներթափանցել են Կենտրոնական հետախուզական վարչության համակարգերԻրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված