Համագյուղացու տնից գողություն էր արել (տեսանյութ)
Հասարակություն
Գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչ Արմեն Պետրոսյանը:
Նույն գյուղի բնակիչը Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել, որ հունվարի 6-9 նշված անձը կոտրել է իրենց առանձնատան 2-րդ հարկի պատուհանները, ներս մտել, հափշտակել տարբեր կենցաղային ու տնտեսական իրեր և հեռացել:
Պետրոսյանը չի հերքել իր արարքը, պատմել է, թե ինչպես է հունվարի 8-ին քարով կոտրել պատուհանները, ներս մտել ու որտեղից՝ ինչ է հափշտակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, Արմեն Պետրոսյանը կալանավորված է: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ