Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերը Իտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել Արագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը Ռուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասին Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծին Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվել Տուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովում Թրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYT Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմ Թրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը Վաշինգտոնից 

«Փաստ». Եվ դո՞ւ, Պարօյր

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԱԻՄ կուսակցությունը, ի մասնավորի կուսակցության ներկայացուցչական խորհրդի անդամ Պարույր Հայրիկյանը, իր Ֆեյսբուքյան էջին հայտարարություն տարածեց առ այն, որ կուսակցությունը միանում է Օհանյան, Օսկանյան, Դալլաքյան, Սարգսյան դաշինքին: Ինչ խոսք, հայոց քաղաքական օլիմպի նրփերանգներն ավելի խայտաբղետ ու զավեշտալի հնարավոր չէր անգամ պատկերացնել: Հին հունական թատրոնը, իր բոլոր զավեշտներով հանդերձ, որոնք ծառայում էին ի փառս գեղագիտության, ուներ ստեղծական մտքի որոշակի սահմանափակում: Մեզանում այդ սահմանափակումը չկա: Օհանյանի պարագան հասկանալի է. նա նեղացած է համակարգից, սակայն համակարգը չի կարող ամբողջապես գործել նրա դեմ, քանի որ երկուսն էլ շատ բան գիտեն միմյանց մասին: Դալլաքյանին կործանեց իր հակաքրիստոնեական մեծամտությունը և Վիկտորի հետ էլ է ամեն ինչ պարզ: Իսկ խառնարան, որովհետև միմյանց հետ խաչասերվում են արևմուտքն ու հյուսիսը: Դե իսկ Արամ Սարգսյանի պարագայում էլ, առկա է նոստալգիայի ավելցուկ: Ի՞նչ ակնկալես մարդուց, ով եղել է Կոմկուսի վերջին քարտուղար և Դեմոկրատական կուսակցության հիմնադիր: Մարդը պարզապես հիշել է իր մանդատ ունեցած տարիները և օր ծերության որոշել այն վերականգնել: Այս խառնարանում, որը սպառնում է նոր քաղաքական հիբրիդ դուրս բերել լույս աշխարհ, անհասկանալի է խորհրդային ԿԳԲ–ից այդքան խորշող, բոլշևիկներին ատող, բայց նրանց ձեռքը սեղմող Հայրիկյանի պահվածքը: Հայրիկյանի ռուսական և բոլշևիկյան ֆոբիաների մասին մեկ անգամ չէ, որ գրվել ու խոսվել է: Թերևս, ամենազարմանալին այն է, որ նա մինչ այժմ լուրջ հավատում է, թե 1991 թ.–ի ընտրություններում ինքն է հաղթել: Հիրավի նախանձելի լավատեսություն: Բայց գանք ներկային, որն իրականում չկա, ինչպես ասում էր ֆրանսիական ասացվածքը' անցյալը հիշեցնում է, ներկան փախչում է, ապագան վախեցնում: Այո, անցյալը հիշեցնում է: Սեյրան Օհանյանն ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը, ասել կուզե դասական խորհրդային կրթություն և ժառանգություն: Արամ Սարգսյանին արդեն անդրադարձանք, իսկ Վիկտոր Դալլաքյանի չհաջողված քաղաքական սիրավեպին հասարակությունը տեղյակ է, ուստի չենք էլ փորձի հիշեցնել: Այս շարքում, Հայրիկյանի համար, թերևս միակ լուսավոր և արևմտյան կետը Վարդան Օսկանյանն է, որի հեռավոր արմատները ևս տանում են հին ու բարի Պոլիտեխնիկ: Սակայն ընդունենք, որ երեքը մեկի դեմ, այդքան էլ հուսադրող չէ: Սակայն ամենատարօրինակն այս համատեքստում Հայրիկյանի պահվածքն է: Հուսանք, նա դեռ իր քայլը կհիմնավորի: Այս պահի դրությամբ, նա անկախության ինքնահռչակ առաջնորդը, դեռ հանդես չի եկել որևէ հիմնավոր բացատրությամբ, թե ինչու է ընտրել այս «կիսառուսական կռուժոկը»: Նրա մեկնաբանությունները կամ հայտարարություններն իր ֆեյսբուքյան էջին, առնվազն քաղաքական անփորձ երիտասարդի մտորումներ են, որը չկարողանալով հիմնավորել իր վարքագիծը, վիրավորանքներ է հասցնում այս կամ այն թևին: Թվում էր, թե պայքարի և տարագրության 18 տարիները պետք է ավելի խոհեմ դարձնեին այս գործչին, բայց արի ու տես, որ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Թվում էր նաև, թե նա իր բարձունքից պետք է գործի և չխառնվի այսպիսի մանր թվացող քաղաքական հարցերի: Սակայն, նա իր կապիտալը սպառեց դեռ այն ժամանակ, երբ իր հինգ տոկոսով, 1998–ին վազեց Քոչարյանի դուռը և դրանով դարձավ Մարտի 1–ի կնքահայրերից մեկը: Ուստի, այսօր պատահական չէ, Մարտի 1–ի երկու անմիջական պատասխանատուների հետ համագործակցությունը: Արդ ի՞նչ է ուզում Պարույր Հայրիկյանը, պատասխանը մեկն է' մանդատ: Հավատացեք, այլ ազգափրկիչ առաքելություն չկա թաքնված նրա այս գործողության տակ: Միայն մի փոքրիկ մանրուք է մնում ճշտել, նախընտրական քարոզին նա տանելու է՞ Եվրամիության դրոշներ, թե ոչ»:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հարցերըԻտալիայում շարունակվում են բողոքի ցույցերը26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվելԱրագածոտնի մարզի Աղձք և Կարբի բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՍպերցյանի թիմի հերթական հաղթանակըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության սրման վտանգի մասինԼուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքում փոփոխությունների նախագծինՖրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած անկարգություններից հետո 2500-ից ավելի մարդ է ձերբակալվելՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԹրամփը կոշտ առաջարկ է պատրաստում Զելենսկու համար․ NYTԿանադայի Ալբերտա նահանգի բնակիչները հանրաքվեում քվեարկել են անկախության դեմԹրամփը հայտնվել է ճնշման տակ. Իրանի խաղը և Զելենսկու դժգոհությունը ՎաշինգտոնիցԱՄԷ-ն և Բահրեյնը ամսական 200 հազար տոննա դիզել կմատակարարեն Ֆրանսիային․ AFPGoogle Cloud-ի խափանման պատճառով եվրոպական բանկերում խնդիրներ են առաջացելՊաշտոնական․ հրապարակվել է բոլոր ժամանակների Ոսկե գնդակի հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումԱՄՆ-ը ցանկանում է նպաստել Ուկրաինայում իրական խաղաղ կարգավորմանը. ՄատվիենկոՎրաստանը հայ զբոսաշրջիկներից 135.1 միլիոն դոլարի եկամուտ է ստացելԵվրախորհրդարանի անդամ Մարիանին Մակրոնի նախագահությունը որակել է որպես աղետալի ձախողումԱմերիկյան Boeing P-8A Poseidon ինքնաթիռը ժամանել է Բուլղարիա«Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն36 հայկական ընկերություն՝ SIAL Paris 2026 միջազգային ցուցահանդեսումՎիրուսային դարձած կադրեր Փարիզից․ կինը խանութից հագուստ է գողացել, ամուսինը՝ վերադարձրելThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետԹուրքիան նշել է Սիրիայից և Իրաքից զորքերը դուրս բերելու պայմանըԱրման Ծառուկյանն ու Արսեն Հարությունյանը RAF Wrestling-ի առաջին վարկանիշների լավագույն հնգյակում ենԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիներըԻնչպես է ձերբակալվել ՀՀ սահմանն հատած ադրբեջանցին. Թրամփը սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներովPolitico. ԵՄ Արկտիկական ռազմավարությունը կներառի «ավելի քիչ սպիտակ արջեր»20% հետվճարի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը Բոլոնիայի իշխանությունները գնահատել են անկարգությունների հետևանքով պատճառված նախնական վնասը«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԻսկ հիմա տեսեք քաղաքական հետապնդումը․ վարչապետը նոր փաստաթուղթ է հրապարակելԿիմ Չեն Ընը, նրա դուստրը և կինը այցելել են հագուստի և կոշիկի ցուցահանդեսՏիգրանաշենում վստահ են՝ կառավարությունը կլուծի խնդիրներըՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենԿատարը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու շուրջ բանակցությունների շարունակման մասինԱնհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. TasnimՇվեդիայում առաջին անգամ հայտնաբերվել է դեղին տենդ տարածող մոծակ47,5 մլն դրամի վեճ, COP17-ում արցախցիների մերժումն ու Դադիվանքի խաչքարերի շուրջ աղմուկըԻրանի ԱԳՆ․ Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունիցՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան կալանքի տակ էՌուբիո. Կիևին հրթիռներ որսացող համակարգեր տրամադրելու միտումնավոր մերժում չի եղել
Ամենադիտված