ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31 G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ 

ՊԵԿ-ի «տրյուկները» և պրիմիտիվ գողությունը

Վերլուծական

Պետեկամուտների կոմիտեի նոր նախագահի նշանակումը հույս էր ներշնչում, որ կոռուպցիոն բազմաթիվ ռիսկեր պարունակող այս կառույցը ի վերջո կդասվի օրինակելիների շարքը: Այսօր ՊԵԿ-ը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում և կարծես թե շուտով մեզ էլ ավելի հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: ՊԵԿ նորանշանակ նախագահը դրական փոփոխությունների հանրության հույսերը փաստացի փոշիացրեց՝ հայտարարելով, որ մեր երկրում մոնոպոլիաներ չկան: Եթե փորձենք քիչ թե շատ բանական բացատրություն տալ նման հայտարտարությանը, ապա պետք է փաստենք, որ, թերևս, մեր հասարակությունը և ՊԵԿ ղեկավարը բնակվում են տարբեր մոլորակներում:

Հայաստանի խոշոր հարկատուների կեսից ավելին ստվերային հսկայական շրջանառություն ունեն, նրանց պատկանող հարյուրավոր ձեռնարկությունների ստվերային գործունեության հետևանքով տարեկան կտրվածքով պետբյուջե չի վճարվում ավելի քան 42,5 միլիարդ դրամ: ՊԵԿ նորանշանակ նախագահը կարող է շատ հանգիստ հայտարարել այս մասին և բիզնես դասի ինքնաթիռով հերթական ուղևորության մեկնել, չգիտակցելով (իսկ դա՝ դժվար թե) պետության համար այդ գործունեության աղետալի հետևանքները:

Տրամաբանական հարց է առաջանում. ինչպե՞ս կարող էին խոշորագույն հարկատուները տևական ժամանակ այդ չափի ստվերային գործունեություն ծավալել, նաև՝ հաշվի առնելով, որ բացահայտումն արվել է ՊԵԿ-ի նոր նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրության արդյունքում. արդյո՞ք չկան կոռուպցիոն ռիսկեր՝ կապված ՊԵԿ-ի նախկին ղեկավարության հետ: Եվ արդյո՞ք ժամանակը չէ, որ բազմաթիվ բացահայտված դեպքերի համար գեթ մեկ պաշտոնատար անձի գործ՝ մտներ դատարան: Եթե կան հանցագործներ, ապա ո՞ւր են նրանք, և ինչո՞ւ ճաղավանդակների հետևում չեն. թե՞ մեր օրերում պետության գումարը գրպանելն այլևս քրեական հանցանքների թվին չի դասվում:

Վարդան Հարությունյանը հայտարարում է, որ ՊԵԿ-ը մաքրելու է, իր բնութագրմամբ՝ «կաշառակեր ու անառողջ էլեմենտներից»: Բայց ինչպե՞ս է դա նրան հաջողվելու, երբ ՊԵԿ-ի ներկայիս ղեկավարի խոսքով, իրեն անհրաժեշտ են «հանուն Հայաստանի, ամսական 50-70 հազար դրամ աշխատավարձի դիմաց աշխատելու պատրաստ երկուս ու կես հազար տեսուչներ»: Հատկանշական է, որ 50-70 հազար դրամ աշխատավարձով հարկային տեսուչ փնտրող ՊԵԿ-ի նախագահն իր հարմարավետության հաշվին չի պատրաստվում հրաժարավել բիզնես դասի ավիատոմսերից կամ երթևեկել հեծանիվով:

Իսկ այդ ընթացքում՝ մեր երկրում շարունակում են «գոյություն չունենալ» բանանի, շաքարի և մի շարք այլ պարենային ապրանքների մենաշնորհները: Փոխարենը՝ ՊԵԿ-ը շատ տարակուսելի ակտիվություն է դրսևորում ՀՀԿ-ական օլիգարխներից մեկի սուպերմարկետների ցանցի հանդեպ: Իհարկե, հասարակությունը դժվար թե հավատա, որ նախընտրական շրջանում «օրինապաշտության» նման պոռթկումը ՊԵԿ-ի կողմից պատահական է: Կարծես թե, ՊԵԿ-ը ներքաշվում է նախընտրական հակասությունների թնջուկի մեջ, ինչը բնավ դրական ազդեցություն չի ունենալու այս կառույցի, առանց այդ էլ՝ ոչ արդյունավետ աշխատանքի վրա:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը
Ամենադիտված