Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ին Հեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն 

Մի խումբ փաստաբաններ, ընտրություններին ընդառաջ՝ հայտարարություն են տարածել

Իրավունք

Մի խումբ փաստաբաններ հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Հարգելի փաստաբան ընկերներ, 2017թ. փետրվարի 11-ին նշանակված են Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրությունները: Կարծում ենք, որ ընտրությունն առհասարակ առաջընթաց և զարգացում ապահովելու, դրական փոփոխություններ նախանշելու, առկա խնդիրները լուծելու լավագույն միջոցն է:

Որոշում կայացնելով մասնակցել առաջիկա ընտրություններին, ցանկություն ունենք մեր ուժն ու եռանդը ներդնել հանուն փաստաբանի ազատ ու անկախ մասնագիտության կայացման ու զարգացման: Այդ նպատակին հասնելու համար իր կարևորագույն դերն ունի փաստաբանների պալատը:

Համակարծիք կերպով կարևորում ու Ձեզ ենք ներկայացնում փաստաբանների պալատի արդյունավետ աշխատանքը ապահովելուն ուղղված մի շարք տեսլականներ, որոնց կյանքի կոչմանը ձեռնամուխ կլինենք ձեր քվեն ստանալու առաջին իսկ օրվանից:

Սույն հայտարարությունը ստորագրած փաստաբաններս առնվազն համակարծիք ենք հետևյալ հարցերի շուրջ

1. Անհրաժեշտ է օր առաջ ստեղծել փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջև զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, հատկապես հաշվի առնելով խորհրդի վերահսկողական գործառույթները, ինչպես նաև այն, որ խորհուրդն է փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներով որոշում կայացնող մարմինը: Այս առումով անհրաժեշտ ենք համարում խորհրդի անդամների կողմից միաժամանակ որևէ այլ պաշտոն զբաղեցնելու հնարավորության ի սպառ բացառումը, որը կարող է հարցականի տակ դնել խորհրդի անդամի անկախությունը այլոց և հատկապես պալատի նախագահից: Նշված գաղափարի իրականացումը կբերի նրան, որ փաստաբանների պալատի խորհրդի անդամը իր աշխատավարձը կամ հասարակական դիրքը կորցնելու սպառնալիքի տակ ստիպված չի լինի քվեարկել այնպես, որպեսզի առավելագույնս բավարարում տա այն անձի շահերին ումից կախվածության մեջ է գտնվում: Տեղին ենք համարում նաև նշել, որ սույն հայտարարությունը ստորագրած կամ միացած փաստաբաններս հրապարակային հայտարարում ենք, որ մեր ընտրվելու դեպքում խորհրդի անդամի պաշտոնին զուգահեռ երբևէ չենք զբաղեցնելու որևէ այլ պաշտոն փաստաբանների պալատում:

2. Պարտավորվում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում, սակայն ոչ ուշ քան ընտրվելուց մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ ապահովելու համար փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկությունը: Մասնավորապես' պալատի անդամ բոլոր փաստաբանների համար պետք է տեսանելի լինեն ինչպես պալատի ֆինանսական ծախսերի, պալատի հաստիքացուցակների մասին տեղեկությունները, այնպես էլ կարգապահական վարույթներ հարուցելու, հարուցումը մերժելու մասին բոլոր որոշումները: Կարծում ենք հարկ չկա ավելորդ անգամ հիմնավորելու, որ հնարավոր սխալները նվազագույնի հասցնելու, հարկի կամ անհարկի կասկածները բացառելու լավագույն միջոցը թափանցիկության եւ փաստաբանի վարքագծի կանոնագրքի կանոնների կիրառման կանխատեսելիությունն է, որպեսզի փաստաբանը տեղյակ լինի, թե ինչու կոնկրետ դեպքում հարուցվեց կարգապահական գործ, իսկ կոնկրետ մեկ այլ դեպքում՝ ոչ, ինչպես ծախսվեց իր կողմից վճարված անդամավճարը և այլն:

3. Պարտավորվում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվող խիստ վտանգավոր կարգավորումները կանխելու ուղղությամբ: Մասնավորապես՝ սա վերաբերում է այդ նախագծից հանել փաստաբաններից անդամավճարները կանխավճարի ձևով գանձելու, կարգապահական խախտումների համար պատասխանատվության վաղեմության ժամկետների երկարացման, փաստաբանին արտոնագրից զրկելու գործընթացի դյուրինացման, կարգապահական վարույթները նախապատրաստող անձանց պալատի նախագահի կողմից նշանակելու, արտոնագրի կասեցումները անժամկետ դարձնելու և մի շարք այլ դրույթներ:

4. Հաշվի առնելով առկա սոցիալական վիճակը, այն, որ բազմաթիվ փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվում անդամավճար չվճարելու հետևանքով, ինչպես նաև հաշվի առնելով փաստաբանների' տարեցտարի աճող քանակը, կարծում ենք, որ հարկ է միջոցներ ձեռնարկել անդամավճարի գումարի նվազեցման ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար կարելի է վերանայել փաստաբանների պալատի կողմից իրականացվող ծախսերը, հարկ եղած դեպքում՝ վերանայելով պալատի աշխատակազմի հաստիքացուցակը: Այս կետի իրագործման համար պարտավորվում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ խորությամբ հասկանալու հարցի էությունը և առաջարկելու համապատասխան լուծումներ, որը կներկայացվի բոլոր փաստաբաններին:

Եւ վերջապես ամենակարևորը' համոզված ենք, որ խորհրդի անդամ ընտրված յուրաքանչյուր փաստաբան պետք է լինի ինքնուրույն, չպետք է գործի իբրև որևէ թիմի անդամ, յուրաքանչյուր հարցի քննարկմանն ու քվեարկությանը պետք է մոտենա հաշվի չառնելով ընկերական, աշխատանքային կամ այլ հարաբերությունները որևէ փաստաբանի, խորհրդի գործընկեր անդամի կամ պալատի նախագահի հետ: Միանալով սույն հայտարարությանը, հավաստիացնում ենք, որ վերը նշված կետերով նախանշված նպատակներին ուղղված քայլերից զատ, նպատակ չունենք հանդես գալ իբրև թիմ, համոզված ենք, որ ցանկացած հարցում հաջողության գրավականը բազմակարծությունն է, իսկ լավագույն լուծումները ծնվում են կարծիքների ազատ ու կառուցողական բախման արդյունքում, այդ թվում սուր քննադատական խոսք ուղղելով միմյանց:

Մեր հարգանքն արտահայտելով իրենց թեկնածությունն առաջադրած մեր բոլոր գործընկերներին, հայտարարում ենք նաև, որ հայտարարությունը բաց է բոլորի համար, շարադրվածի հետ համաձայն լինելու դեպքում, թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է միանալ սույն հայտարարությանը եւ հատկապես չբացառելով, ավելին, խրախուսելով, որ այս նվազագույն տեսլականներից զատ, սույն տեսլականները մեզ հետ կիսելով ցանկացած թեկնածու կարող է ունենալ իր առանձին, մեր ունեցած այլ պատկերացումներին հակառակ կամ չհամընկնող դիրքորոշումներ այլ հարցերի վերաբերյալ:

Տիգրան Աթանեսյան
Գևորգ Գյոզալյան
Արթուր Գրիգորյան
Դիանա Գրիգորյան
Զորայր Հարությունյան
Արթուր Մելիքյան
Հովհաննես Չամսարյան
Լուսինե Սահակյան
Ռուբեն Սահակյան
Երվանդ Վարոսյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին Անգլիայի Պրեմիեր լիգայի 9–րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլա»-«Ֆուլհեմ» հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Միչիգանում տղամարդու են ձերբակալել՝ ՀԴԲ ղեկավարին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով Ֆլորիդայում ձերբակալել են մանկապղծության մեջ կասկածվող 281 անձի․ նրանց թվում են Disney-ի և Universal-ի 17 աշխատակիցներ Նիժնի Նովգորոդի մարզում հայտնել են արդյունաբերական օբյեկտի վնասման մասին․ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՆՎԳ-ի վրա հարձակման մասին ԱԲ-ի պատճառով աշխատանքից ազատվածներին հետ են ընդունել․ ընկերությունները վերանայում են կադրային քաղաքականությունը Բուլղարիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Հաքերները կոտրել են Ռոսստատի կայքը և բելառուսերեն հաղորդագրություն թողել ՔՊ Վարչության արտահերթ նիստ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)ԱՄՆ դատարանը վերջնականապես մերժել է Էփշտեյնին ուղղված նամակի պատճառով The Wall Street Journal-ի դեմ Թրամփի՝ 20 մլրդ դոլարի հայցը Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ Վրաստանում ավելի քան 60 անօրինական ներգաղթյալի են ձերբակալել․ նրանց թվում կան Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի քաղաքացիներ WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է
Ամենադիտված