ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը Հայաստանում Օրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31 G20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառով Հորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուր Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Տուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. Armsport Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգ 

Հայաստանի կառավարման մեխանիկան...

Վերլուծական

Հայաստանյան քաղաքական ընտրությունները մի շատ հետաքրքիր առանձնահատկություն ունեն. դրանք կարողանում են պարբերաբար «ջրի երես դուրս բերել» այն բոլոր համակարգային թերություններն ու արատները, որ բնորոշ են ժամանակակից Հայաստանի ներքին կյանքին: Պետք է նկատել, որ այս իմաստով 2017թ-ի ապրիլյան ընտրություններն, իրապես, բացառիկ են:

Մեր երկրում իշխող ծանրագույն բիզնես միջավայրի մասին հյուսվող լեգենդներն ու առասպելներն, ինչպես հայտնի է, անվերջ են. հանուն ճշմարտության պետք է նկատել, որ դրանք գրեթե հարյուր տոկոսով համապատասխանում են իրականությանը. վերահսկողությունից դուրս մնացած մոնոպոլիաներ, հովանավորչություն, թայֆայական բարքեր ու էլի նմանատիպ «համադամ» երևույթներ: Թե ինչու իշխանություններն այդպես էլ այս ամենի առաջը չեն առնում, ինչու համապատասխան քաղաքական կամք ու վճռակամություն չեն ցուցաբերում՝ մեկընդմիշտ վերջ տալու նմանօրինակ վատթար բարքերին, Հայաստանը ձերբազատելու, ասենք, նույն գերիշխող ՀՀԿ-ի հետ սերտագույն առնչություններ ունեցող փողատերերի կամայականություններից, հնչող վարկածներն ու հայտնած տեսակետները շատ են՝ սկսած իշխանությունների՝ ժողովրդի նկատմամբ դրսևորած տարրական չկամությունից, մինչև օբյեկտիվ գործոններ:

Ակնհայտ է, սակայն, որ Հայաստանում վաղուց արմատացած վատթար երևույթների հիմքն ավելի շատ քաղաքական է, քան՝ տնտեսական, քանի որ, եթե քաղաքական իշխանությունը ոչինչ չի անում՝ տնտեսական դաշտում եղանակ ստեղծողներին ժամանակ առ ժամանակ կարգի հրավիրելու, «թափ տալու» համար, նշանակում է՝ ստեղծված իրավիճակը նախևառաջ ձեռնտու է հենց վերևներին:

Հարց կարող է բարձրանալ՝ հատկապես ինչո՞ւմ են շահագրգռված հայաստանյան իշխանություններն, երբ միանգամայն դիտավորյալ կերպով ձեռնպահ են մնում իրենց մերձավոր շրջապատի բիզնեսմեններին ու փողատերերին կարգի հրավիրելուց: Պատասխանը կարող է լինել մեկը. պատճառը՝ սեփական իշխանությունը հարատև դարձնելն է նույն այդ փողատերերին սանձելու կամ կառավարելու միջոցով, իսկ նույն այդ օլիգարխների ապօրինությունները միմիայն հզորացնում են իշխանությունների՝ նրանց նկատմամբ ունեցած լծակներն ու է՛լ ավելի կախյալ վիճակում դնում իշխանություններից: Կասկած լինել չի կարող այն բանում, որ իրականում մեր երկրի քաղաքական իշխանություններին ազնվության մարմնացում հանդիսացող բիզնեսմեններ երբեք ու երբեք պետք չեն. օրինավորներին երբեք չես կարող ստիպել՝ ընտրությունից ընտրություն ասենք ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանել կամ հովանավորել ընտրարշավներ:

Իսկ ի՞նչը կարող է ստիպել իշխանություններին յուրային օլիգարխներին կամ նրանցից գոնե մեկին սաստել կամ տհաճ ուղերձներ հղել՝ ասենք կազմակերպելով ստուգումներ նրան պատկանող խանութներում: Ամենայն հավանականությամբ՝ նրա կողմից ինչ-ինչ նախնական պայմանավորվածությունների խախտումը՝ այդ թվում և քաղաքական. ով իրեն խելոք չի պահում, ով փորձում է սեփական հասակից վերև ցատկել, նրան անմիջապես սանձում են ու հիշեցնում թույլ տված ապօրինությունների մասին, իսկ ահա սովորական օրերին նախընտրում լռել:

Այնպես որ՝ ի գիտություն Հայաստանի զարգացման բանալու փնտրտուքով բոլոր տարվածներին՝ քանի դեռ հաստատված խաղի կանոնները մնում են անձեռնմխելի, ինչ-որ հույսեր կապել Հայաստանի պայծառ ապագայի հետ, ոչ մի կերպ չի ստացվի. եկե՛ք իրատես լինենք...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներինՉինաստանում և Ռումինիայում Լեհաստանի դեսպանները հրաժարական են տվել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի պատճառով«Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ ԱբրահամյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-7 աստիճանով․ եղանակը ՀայաստանումՕրվա խորհուրդ. Հոկտեմբերի 31Նավրոցկին շտապ խորհրդակցություններ է հրավիրել կուսակցությունների հետ՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառովG20-ի ԱԳ նախարարները հրաժարվել են համատեղ լուսանկարից՝ Լավրովի ներկայության պատճառովՀորդառատ անձրևների հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է 27 տոննա ջուրԽոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավորՏուսկը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հետ կապված իրավիճակում ինքն այլ ընտրություն չուներԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ. ArmsportՄահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում. հետիոտնը փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածովԻնչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»ԱՄՆ դեսպանը Լեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը անվանել է պայթյունավտանգՈչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունը
Ամենադիտված