«Փաստ». Սուրիկ Խաչատրյանը պայքարում է Ծառուկյանի դաշինքի ցուցակում հայտնվելու համար
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր տեղեկություններով' Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, չնայած հայտարարել է, թե ինքը քաղաքականությունից այլևս հեռացել է (թե նրա քաղաքականը ո՞րն է), սակայն նոր ուղղությամբ սկսել է ինտենսիվորեն քայլեր ձեռնարկել:
«Փաստի» տեղեկություններով և՛ միջնորդավորված, և՛ ուղղակիորեն փորձում է ստանալ Գագիկ Ծառուկյանի «դաբրոն» և հայտնվել նրա դաշինքի ցուցակում (կարևոր չէ' ռեյտինգային, թե' համամասնական):
Եթե հանկարծ իր խնդիրն անլուծելի լինի, Լիսկան փորձելու է իր թեկնածուին խցկել այդ ցուցակի մեջ:
Մեր տեղեկություններով' նա Ծառուկյանից դրական արձագանք չի ստացել: Սակայն Խաչատրյանը չի հուսահատվում և համառորեն շարունակում է գործել իր նպատակին հասնելու համար»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ