Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրը Լեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Պուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենան ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Պեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններին Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվար Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ) Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլել Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը Մերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համար Հորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար 

«Փաստ». ՀՀԿ–ն առանց Հովիկ Աբրահամյանի

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանյան քաղաքական դաշտում ընթացող խմորումները շարունակում են ավելի հետաքրքիր գունավորում ստանալ։ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Նախկին վաչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը։

Այս շրջադարձը, բնականաբար, բազմաթիվ ենթադրությունների և վարկածների տեղիք է տալիս, որոնցով հեղեղվելու է հայաստանյան լրատվական դաշտը։ Արդեն իսկ հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ Աբրահամյանի որոշման վերաբերյալ, ընդ որում' այդ մեկնաբանություններն ընդգրկում են Հովիկ Աբրահամյանի «նեղացածությունից» մինչև իշխանական խաղն ընկած ամբողջ սպեկտրը։

Սակայն ենթադրությունների և մեկնաբանությունների անշնորհակալ գործից հրաժարվելով, արձանագրենք մի շարք իրողություններ, որոնք ստեղծում են մի նոր քաղաքական իրավիճակ։ Նախ և առաջ, պետք է նշել, որ Հանրապետական կուսակցության առանցքային դեմքերից մեկի հեռանալը կուսակցությունից ցրում է այն միֆը, թե Հանրապետականը հայաստանյան ամենակուռ քաղաքական կառույցն է։ Ըստ էության, ծրագրային, գաղափարական և ադմինիստրատիվ կայուն առանցք ունեցող կուսակցություններում բացառվում են առանցքային կուսակցականների նման քայլերը։ Սակայն Հանրապետական կուսակցությունը, որքան էլ հակառակը պնդեն հանրապետականները, իրենից ներկայացնում է մի կորպորացիա, որտեղ միավորված են տարբեր խմբակային ու անձնական շահեր ունեցող և հետապնդող ուժեր, որոնք որոշակիորեն հաջողել են մինչ օրս իշխանությունն իրենց ձեռքում պահելու գործը։
Միաժամանակ Հանրապետական կուսակցությունում լայն ներկայացվածություն ունեն հայաստանյան բիզնես էլիտան և օլիգարխ ընկալվող անհատները, որոնք հայտնվել էին իշխանության կուսակցությունում զուտ իրենց անձնական կամ ընտանեկան բիզնեսները, իսկ որոշ դեպքերում էլ մենաշնորհները պահպանելու համար։ Այս ֆոնին Հովիկ Աբրահամյանի հեռանալը կուսակցությունից առավել քան տրամաբանական է դառնում, քանի որ ունենալով լուրջ ֆինանսա–տնտեսական ռեսուրսներ, տարիներ շարունակ լինելով կուսակցության երկրորդ դեմքը, Աբրահամյանը պարզապես չէր կարող վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո ձեռքերը ծալել և հեռանալ ակտիվ քաղաքականությունից։ Այստեղ խնդիրն այն էր, թե նախկին վարչապետն ինչ ձևաչափով իր մասնակցությունը կունենա երկրում կատարվող քաղաքական գործընթացներին։

Ի դեպ, այս առումով պետք է նշել, որ Աբրահամյանի առաջիկա հայտարարությունից արդեն իսկ կգծագրվի նշված ձևաչափը։
Մյուս կողմից, ներկայում արդեն իսկ շրջանառվում է այն թեզը, թե Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետականից հեռանալուց հետո, իշխանության կուսակցությունում կարող է սկսվել առնետավազք։ Այս թեզը սակայն, կարծում ենք այնքան էլ իրագործելի չէ, քանի որ նման քաղաքական զարգացումները հնարավոր են միայն Հանրապետականի իշխանությունից հեռանալուց հետո, ինչպես եղավ 1998 թվականին ՀՀՇ–ի պարագայում, իսկ Հանրապետականը ներկայում, անկախ ամեն ինչից, շարունակում է իր ձեռքում պահել իշխանական բոլոր լծակները։ Սա, ըստ էության, կարևոր հանգամանք է, քանի որ պետական իշխանության համար գործողության մեջ անհատներ կամ նույնիսկ խմբերը չեն կարող ստանդարտ իրադրության մեջ լուրջ խոչընդոտներ դառնալ։ Այլ հարց է, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ կձևավորվի ապրիլի երկուսից հետո, սակայն սա այլ խնդիր է։
Վերջապես պետք է նշել, որ Աբրահամյանի հեռանալը կուսակցությունից բավական լուրջ խնդիրներ է հարուցում Հանրապետականի ներսում, քանի որ կուսակցության մեջ տարբեր թևերի առկայության մասին լուրերը դեռ շատ վաղուց էին շրջանառվում, նման պարագայում արդեն Հանրապետականի, այսպես ասած, մարգինալ կամ առավել պասիվ հատվածը դառնալու է առավել զգուշավոր՝ վարչակարգին իր նվիրվածությունն ապացուցելու գործում, ինչը լրջորեն վնասելու է ընտրությունների կազմակերպական գործընթացներին, քանի որ հենց այս թևը առանցքային դեր էր կատարում կուսակցության ձայներն ապահովելու գործընթացներում»։

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը սպառնում է կոտրել ամերիկյան շրջափակումը․ Ռեզային ծաղրել է Թրամփի ծրագիրըԼեհաստանը նախատեսում է փակել Ուկրաինայի հետ օդային տարածքը Անցած 10 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 6,4%-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ՊապոյանՊուտինը զգուշացրել է Եվրոպային՝ ռուսական վառելիքի սահմանափակումները հետևանքներ կունենանՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՊեսկովը կասկածի տակ է դրել եվրոպացիների մասնակցության անհրաժեշտությունը բանակցություններինԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա․ ԱՄՆ-ն խաղաղություն է ուզում մինչև հունվարԵվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան Նոր Սահմանադրության մեջ «հայ» բառը մեկ անգամ է նշված. այստեղ մեծ խայծ կա. Նահապետյան (տեսանյութ)Ուկրաինական հարվածը Լիբիայում երկու զինծառայողի կյանք է խլելԲաթումում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ Թուրքիայի կողմից հետախուզվող օտարերկրացու Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունըՄերցը զգուշացնում է․ Ռուսաստանը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ Եվրոպայի համարՀորդանանում տղամարդը մահապատժի է դատապարտվել Շրի Լանկայի դեսպանատան մոտ ոստիկանի սպանության համար Ռուսաստանը համբերատար կշարունակի աշխատանքային շփումները ԵՄ-ի հետ. Պեսկով Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և ԼարսումՄիսիսիպիի ափերի մոտ ինքնաթիռ է կործանվել․ զոհվել են չորս մեծահասակ և երկու երեխաԻնդոնեզիայում գործարանի հրդեհից հետո 30 մարդու ճակատագիր դեռ անհայտ է11-ամյա աշակերտի նկատմամբ սեռական բռնություն, բնակարանից՝ ոսկեղեն ու 6 մլն դրամի գողությունՌԴ քաղաքացին «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել փոսում․ կա վիրավորԹուրքիան հրապարակել է ուղղաթիռի վթարից զոհված հինգ զինծառայողների անուններըՋրհեղեղ Ֆրանսիայի հարավում․ վարորդներին մեքենաների տանիքներից տարհանել են ուղղաթիռովԹրամփի ծաղրը, Պուտինի սպառնալիքներն ու Իրանի հակահարվածը․ աշխարհը՝ նոր լարվածության մեջ (տեսանյութ) Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Լուկաշենկոն հնարավոր է համարել Բելառուսից ռուսական միջուկային զենքի դուրսբերումըՀայաստանն ու Թուրքմենստանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտային համագործակցության զարգացումըShein-ը սպառողներին մոլորեցնելու մեղադրանքներով 100 միլիոն դոլար կվճարիԱՄՆ-ը պատրաստվում է բարձրացնել Չինաստանի, ԵՄ-ի և ևս 14 երկրի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերըԸնտրություններից օրեր առաջ Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները Իրանը կարող է ուժով ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումըՎաղը երկար ժամանակ Հրազդանի բազմաթիվ փողոցներում ջուր չի լինիՍուդանում անօդաչուների հարվածներից երեք ընտանիքի 19 անդամ է զոհվել՝ ըստ իրավապաշտպաններիԵրևանում ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն է տեղի ունեցելՍտամբուլի օդանավակայանում 1,58 մլն դոլարի մետամֆետամին են առգրավելԲենգազիում ռուսական ռազմանավին հասցված հարվածից վիրավորված երկու լիբիացի սպա է մահացելԶզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը Անօդաչուները հարվածել են Սիզրանին․ Սամարայում մեկ մարդ է զոհվելՈղբերգություն Գերմանիայում՝ հայ ընտանիքում. Կրեմլը դեմ է Ուկրաինայում օտարերկրյա զորքերինԴադարեցվել է Կորեայի ձորի ճանապարհով երթևեկությունըԱվստրալիան վերադարձրել է 300 տարի առաջ խորտակված նավից գողացված 23 մետաղադրամները Գազայում իսրայելական հարվածից զոհվել են «ՀԱՄԱՍ»-ի պաշտոնյան, նրա կինը և երկու դուստրերըՄոսկվան անընդունելի է համարում Ուկրաինայի տարածքում որևէ օտարերկրյա զորակազմի տեղակայումըԶապորոժիեի ԱԷԿ-ը կորցրել է արտաքին հոսանքի վերջին գիծը և անցել դիզելային սնուցմանԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 18-24-ըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվելԵվրահանձնաժողովը հայտարարել է ռուսական գազից ընդմիշտ հրաժարվելու մտադրության մասին՝ նույնիսկ խաղաղության դեպքումԻրանի պնդմամբ՝ Հորմուզում երկու նավթատար բախվել է ծովային ականների և բռնկվելԳերմանիայի ԱԳՆ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը
Ամենադիտված