Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին 

Հարկային և մաքսային ծառայությունները նոր պաշտոնական կայքէջեր ունեն

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին 3 տարիներին իրականացված բարեփոխումները նպատակաուղղված են պետություն-բիզնես կառուցողական երկխոսության կայացմանը, գործընկերային մթնոլորտի ձևավորմանը, բիզնեսի համար առավելագույն հարմարավետ պայմանների ապահովմանը: Վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանն ուղղված քայլերից բացի նաև զգալի աշխատանք է իրականացվում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ:

Բարեփոխումների շարունակականությունը որակապես նոր մոտեցում է բերել էլեկտրոնային կառավարման դաշտում. ՊԵԿ-հարկ վճարող on line շփումը խրախուսելու նպատակով կոմիտեում գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերը` լիովին թարմացված տարբերակով, ինչը նույնպես միտված է ՊԵԿ-գործարար շփումը նվազեցնելուն և գործարարի հարմարավետությանը: Կոմիտեում այսօր տեղի է ունեցել www.taxservice.am և www.customs.am կայքերի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՊԵԿ ղեկավարությունը, միջազգային հեղինակավոր կառույցների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ վերջին տարիներին կառույցում մեկնարկած բարեփոխումների շղթայում կարևորվում է, թե ինչ միջոցներով է կապ հաստատվում հասարակայնության և բիզնես միջավայրի միջև:

«Այդ իսկ առումով, մենք շատ ենք կարևորում հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերի առկայությունը, ինչը բոլոորվին նոր գործելաոճ է ապահովելու ՊԵԿ-ի ստորբաժանումների, գործարարների, հասարակության և տարբեր կառույցների միջև: Ուրախ կլինենք, որ նոր ձևաչափով գործարկված կայքերը ծառայեն մեր առջև դրված նպատակին. բիզնեսն ավելի հանգիստ աշխատի և իրեն հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանա մեր կայքերի միջոցով»:

Ամբողջովին թարմացված և հարստացված տեղեկատվություն, հարմարավետ և մատչելի ինտերֆեյս, ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկական և դիզայներական լուծումներ, ցանկացած բնույթի տեղեկատվության արագ հասանելիություն. նոր կայքերը հենց այսպես են այսուհետ ներկայանում այցելուներին: Ըստ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, ներդրվել են նաև մի շարք նորամուծություններ, դրանցից մեկը կայքում զետեղված տեղեկատվության դասակարգումն է ըստ օգտվողների խմբերի: Գլխավոր էջի աջ հատվածում, ընտրելով օգտվողի խումբը` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռներեց, հարկային ծառայող, կարելի է ստանալ համապատասխան դասակարգված տեղեկատվություն: Հարկային ծառայության կայքի նորամուծություններից է հարկային օրացույցի և նրա ժամանակակից էլեկտրոնային ծանուցման ծառայությունը, ինչը հնարավորություն է տալիս գրանցվել և պարբերաբար ստանալ ծանուցումներ՝ հարկերի, տուրքերի, վճարների, դրանց վճարման և հաշվետվությունների ներկայացման ժամանակահատվածների վերաբերյալ: Միքայել Փաշայանի խոսքերով, ամբողջովին փոխվել է «Հարկային օրենսդրություն» բաժնի կառուցվածքը. ըստ համապատասխան բաժինների տեղեկատվության ճշգրիտ դասակարգում է արվել, ինչն առավել մեծացրել է տեղեկատվության հասանելիությունը: Այս բաժնում հնարավոր է նաև տեսնել դեռևս քննարկման փուլում գտնվող օրենսդրական նախագծերը: Ներկայացված են նաև հարկային և մաքսային ծառայությունների հետ առնչվող գերատեսչական և օրենսդրական ակտերը: Կայքում ավելացվել է հարկ վճարող-ՊԵԿ անմիջական կապի հաստատման հնարավորություն՝ ըստ հարկատուի գործունեության կազմակերպա-իրավական տեսակի: Հաջորդ նորույթը «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» ենթաբաժինն է, որն ունի զտման հնարավորություն՝ ըստ դասակարգչի կոդի, անվանման կամ լիցենզիայի անհրաժեշտության:

«Այժմ «Հաճախ տրվող հարցերի և պարզաբանումների շտեմարան» ենթաբաժնում այցելուները կարող են օգտվել կատարելագործված որոնման համակարգից: Իսկ կայքէջի ձախ հատվածում հարցի ձևավորման համար անհրաժեշտ ձևաչափն է տեղադրված: Կայքում ավելացվել է հարկ վճարողի կողմից «Առավել հաճախ թույլ տրվող սխալների էլեկտրոնային շտեմարան» ենթաբաժինը՝ ցանկացած դաշտի համար որոնման դասակարգված համակարգով»,-տեղեկացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը:

Իսկ մաքսային ծառայության կայքի նորամուծությունը «Ներքին տարանցման փնտրման համակարգ»-ն է, ինչի շնորհիվ տնտեսվարողն արագ և հստակ կարող է տեղեկատվություն ստանալ՝ վերջին 10 օրում ցամաքային փոխադրամիջոցներով ներմուծված ապրանքների վերաբերյալ: Կայքում երևում է ՀՀ բոլոր ցամաքային մաքսային կետերում կատարված վերջին 20 փոխադրման ամփոփագրերի գրանցման ժամային պարբերականությունը: Ներդրված էլեկտրոնային փոստային առաքման ծառայության շնորհիվ էլ այցելուն կարող է տեղեկացված լինել հարկային դաշտի վերջին նորություններին:

Երկու կայքէջերում լրահոսը ներկայանում է նոր ձևաչափով` RSS ֆորմատով` հատուկ նախատեսված կայքի նորությունների, հայտարարությունների և թարմացումների տրամադրման համար: Ամենամեծ առավելությունն այն է, որ կարելի է մեկ պատուհանի մեջ տեսնել կայքում կատարված բոլոր թարմացումները` հենց թարմացման պահին: Երկու կայքերում էլ նորույթ է ինտերակտիվ քարտեզը, որն ըստ մարզերի տեղեկատվություն է ներկայացնում ինչպես տարածքային հարկային տեսչությունների վերաբերյալ, այնպես էլ մաքսատների ու մաքսակետերի վերաբերյալ: Նոր կայքերը յուրահատուկ են նաև այն առումով, որ բոլոր հետաքրքրող հարցերի պատասխաններն ուղարկվում է գրանցված այցելուի բջջային հեռախոսահամարին:

Նոր կայքերն աննախադեպ հնարավորություններ են ընձեռում բիզնեսին, համոզված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը. «Խիստ կարևորում եմ այն հանգամանքը, որ կայքերը փաստորեն դառնում են պաշտոնական, խորհրդատվական լուրջ գործիք յուրաքանչյուրիս համար: Մեր բարեփոխումների ընթացքում հանգեցինք տրամաբանական մի շեմի, երբ էլեկտրոնային կառավարում ասելով նաև էլեկտրոնային աշխատելու և շփվելու ոճ է ձևավորվում: Ես որպես գործարար դեռևս լիարժեք չեմ հավատում, որ կայքերն այսքան դյուրին են դարձրել ՊԵԿ-ի հետ շփումը, տեղեկատվության ստացումը, վիճարկելի հարցերի քննարկումը. նախադեպեր են դրվում այստեղ: Սա միարժեք ձեռքբերում է, որի մասին դեռևս մի քանի տարի առաջ կարող էինք երազել. այն, ինչ ասում էր ՊԵԿ-ի ղեկավարությունը տարիներ առաջ, այսօր հասցրեց նախափուլին»:

Ի դեպ, կայքերը գործում են հայերեն և անգլերեն լեզուներով: Նորամուծությունների արդյունքում այցելուները կարող են զետեղված տեղեկատվությամբ կիսվել(share) նաև սոցիալական ցանցերում: Իսկ որպեսզի դյուրացվի կայքերից օգտվելու գործընթացը, սպասարկման կենտորններում հարկ վճարողներին ուղեցույցեր կտրամադրվեն:

Շարունակելով բարեփոխումների անխափան ընթացքը, ՊԵԿ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում շուտով կգործարկվի ևս մեկ սպասարկման կենտրոն, որտեղ քաղաքացիները հենց տեղում կարող են պարզաբանումներ ստանալ, խորհրդակցել մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում նաև կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկել իրենց հուզող հարցի պատասխանները:

ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել են
Ամենադիտված