Խաբի Ալոնսոն հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Սպորտ
Մյունխենի «Բավարա»-ի կիսապաշտպան Չաբի Ալոնսոն հայտարարեց ընթացիկ մրցաշրջանից հետո ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Այդ մասին ֆուտբոլիստը գրել է թվիթերյան իր էջում:
«Ապրել եմ ֆուտբոլով և սիրել այն: Ցտեսությո՛ւն, հիանալի խաղ»:
Կարիերայի ընթացքում Ալոնսոն հանդես էլ եկել նաև «Ռեալ Սոսյեդադ»-ի, «Լիվերպուլ»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի կազմում:
Իսպանիայի ազգային ընտրանու կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն (2008, 2012) և հաղթել է 2010թ.-ի աշխարհի առաջնությունում:
«Ռեալ»-ի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն (2011/12 մրցաշրջան) և Չեմպիոնների լիգայի գավաթակիր (2013/14):
Մերսիսայդցիների կազմում դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր (2004/05), իսկ «Բավարիա»-ի հետ՝ երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն(2014/15 և 2015/16):


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը