Հայաստանի թաեքվոնդոյի առաջնության չեմպիոնները
Սպորտ
Ավարտվել է Հայաստանի թաեքվոնդոյի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 50 մարզիկ:
Առաջնությունում հանդես են եկել մարզիկներ Երևան և Գյումրի քաղաքներից, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Սյունիքի, Արմավիրի մարզերից և Արցախից:
Ըստ քաշային կարգերի՝ ՀՀ չեմպիոններ են դարձել Տիգրան Գրիգորյանը (54 կգ), Գարեգին Մախմուրյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Հենրիկ Բադալյանը (74 կգ), Դավիթ Վարդումյանը (80 կգ), Արսեն Գրիգորյանը (87 կգ) և Լեոնիդ Հարությունյանը (87+ կգ)։
Առաջնության արդյունքներով ձևավորված թաեքվոնդոյի հավաքականը 2017 թվականի ապրիլի 16-17-ը Թեհրանում կմասնակցի միջազգային հեղինակավոր մրցաշարի, իսկ մայիսին՝ Հարավային Կորեայում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ