ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը Նիդերլանդներում շոգի և երաշտի պատճառով ջրի դեֆիցիտ են հայտարարել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին Գագիկ Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են. ԱՄՆ-ն ձախողվել է․ Իրանի դեսպան (տեսանյութ) Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման համար կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնի Գերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը Հայաստանն ու Իռլանդիան քննարկել են համագործակցության ընդլայնման և COP17-ի հարցերը Երևանում «Ford Fusion»-ը բախվել է էլեկտրական հեծանիվի․ կա վիրավոր Տավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածը Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն Դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով 

ՀՅԴ-ի՞ն, Փոստանջյանի՞ն, թե՞ իշխանություններին. որ ուժին կհովանավորի սփյուռքը

Քաղաքական

Վերջին շրջանում, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ներկայացուցիչները կոչ են անում սփյուռքին՝ աջակցել Հայաստանին: Սակայն պետք է նկատել նաև այն, որ սփյուռքի ֆինանսական աջակցությունը Հայաստանին վերջին շրջանում նվազել են, հեռուստամարաթոններից ստացված նվիրատվությունների չափի նվազումը վառ օրինակ է:

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը կոչով դիմեց սփյուռքին՝ խնդրելով մասնակից դառնալ Հայաստանում կատարվող բարեփոխումներին, դրան հաջորդեց ընդդիմադիր բևեռում գործող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը՝ իր կողմից ստեղծվելիք նոր կուսակցության մասին, որի շարժիչ ուժը լինելու են սփյուռքում ապրող մեր հայրենակիցները: Նա նշեց, որ իր և իր թիմակիցների կողմից ստեղծված միավորումը, որը դառնալու է կուսակցություն, ՀՀ-ում հիմնադրվելուց հետո իր գործունեությունն է ծավալելու նաև սփյուռքում. «ՀՀ-ում հիմնադրվելուց հետո մեր կուսակցությունը կծավալվի սփյուռքում: Այս պահին թեև ֆինանսավորման խնդիրներ չունենք, բայց սփյուռքի տնտեսապես անկախ շատ հայեր պատրաստ են իրենց վրա վերցնել նաև ֆինանսավորման հետագա հարցերը»,- ասել էր պատգամավորը:

Հաշվի առնելով այն հանգմանքը, որ տարիներ շարունակ սփյուռքի մեծ հոգածությանն էր արժանանում հատկապես ՀՅԴ-ն, փաստորեն այսօր, այսպես ասած, մրցակիցներ են հայտնվում դաշտում, ինչպես են պատկերացնում իրենց անելիքները ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ: 

«Որ Հայաստանի քաղաքական վերնախավը անդրադառնում է սփյուռքին, բնական է, բայց նաև փաստ է, որ մենք միակ կուսակցությունն ենք, որ կառույց ունենք սփյուռքում: Մեր համար դա խնդիր չէ, ով ինչ ուզենա կարող է փորձել, բայց լավ կլինի՝ եթե իրականանան դրանք. այսինքն սփյուռքը մասնակից դարձնել Հայաստանի կյանքի բոլոր բնագավառներում և աջակցել՝ լուծելու իր հարցերը»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը՝ Դաշնակցությունն այլևս չի ֆինանսավորվում սփյուռքի կողմից և ժամանակին ինչ անում էին դաշնակները, այսօր փորձում է անել Զարուհի Փոստանջյանը, արդյո՞ք նա կկարողանա ստանձնել այդ դերը և ծրագրեր իրականացնել, Կիրո Մանոյանը նկատեց.

«Զարուհի Փոստանջյանը խոսում է ֆինանսավորման մասին, ես իր ասածից չեմ հասկացել, թե կուսակցություն է ուզում հիմնել սփյուռքում: Իսկ Դաշնակցությունը սփյուռքում կառույց ունի, տարբերությունը հասկանո՞ւմ եք: Դաշնակցությունը 30 երկրներում կուսակցություն ունի: Հետո էլ, եթե Հայաստանի քաղաքացիներ չեն, ապա օրենքն արգելում է, որ ոչ քաղաքացին լինի ՀՀ կուսակցության անդամ, իսկ եթե քաղաքացիներ են՝ խնդիր չկա»:

Հարցին՝ բայց, այնուամենայնիվ, Դաշնակցությունը չի՞ կանգնի փաստի առաջ, եթե սփյուռքում նոր կուսակցություն հայտնվի, մեր զրուցակիցն ընդգծեց. «Մենք 100 տարուց ավելի գոյություն ունենք, մեկ օրում ստեղծված կուսակցությունը, որը սփյուռքում կառույց հիմնելու մասին չի խոսում, չի կարող նույն բանը անել ինչ Դաշնակցությունը: Ինքը չի ասում, որ դա է անելու, ընդամենը ասում է, որ այնտեղից պետք է ֆինանսավորում ստանան»,- ևս մեկ անգամ կրկնեց նա:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՖԻՖԱ-ն չի պատժի արգենտինացի ֆուտբոլիստներին իրենց քաղաքական պաստառի համար՝ մինչև Աշխարհի առաջնության ավարտը Նիդերլանդներում շոգի և երաշտի պատճառով ջրի դեֆիցիտ են հայտարարել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար ավտոճանապարհի հատվածում հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անվտանգ արևայրուք ստանալու կանոնների մասին Ֆինն քաղաքական գործիչը հայտարարել է, որ ֆոն դեր Լայենի որոշումը մեծացնում է Ռուսաստանի և Եվրոպայի միջև ուղիղ բախման վտանգըBloomberg․ Փորձագետները նախազգուշացնում են՝ արհեստական բանականությունը կարող է լուրջ հարված հասցնել աշխատաշուկայինԲելառուսն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցությունը խորացնելու ուղիներըՀայաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները քննարկել են խաղաղապահ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը ՀՀ առաջնահերթություններից է. Վահագն ԽաչատուրյանԳագիկ Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են. ԱՄՆ-ն ձախողվել է․ Իրանի դեսպան (տեսանյութ)Հանրային հեռուստաընկերության նոր տաղավարի կառուցման համար կառավարությունը լրացուցիչ գումար կհատկացնիՀայաստանը ԵԱՏՄ-ում արդյունաբերական աճի առաջատարներից է՝ 12,2% ցուցանիշովԱԱԾ-ում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակում սահմանների համալիր կառավարման ռազմավարությունըԳերագույն ռադան հաստատել է երկրի նոր կառավարության 16 նախարարի նշանակումը Հայաստանն ու Իռլանդիան քննարկել են համագործակցության ընդլայնման և COP17-ի հարցերըԵվրոպայում օդի աղտոտվածությունն աճում էՎարորդներից սնունդ խնդրող արջուկներին վերադարձրել են վայրի բնությունԵրևանում «Ford Fusion»-ը բախվել է էլեկտրական հեծանիվի․ կա վիրավորԵրևանում մասնավոր մանկապարտեզում 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոցՏավուշում հիմնանորոգվում է Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի 11,3 կմ հատվածըՀայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյունԻրանը Թրամփին պատկանող անշարժ գույքը հայտարարել է հարվածների օրինական թիրախՀոգեբանը բացատրել է երեխայի վախի և ֆոբիայի տարբերությունըԴեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով Աշխարհի առաջնության գավաթի պատմությունը․ ո՞վ է ստեղծել ֆուտբոլի ամենահայտնի խորհրդանիշըՈւսանողներն ու աշակերտները հարցեր են ուղղել Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են խաղաղապահության և տարածաշրջանային անվտանգության հարցերՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի հյուրանոցում 25 զբոսաշրջիկ սննդային թունավորում է ստացելՓաստաբանը պարզաբանել է, թե որ դեպքերում աշխատակիցը կարող է վճարումներ ստանալ նաև աշխատանքից ազատվելուց հետոՆյու Յորքը պատվել է անտառային հրդեհների ծխովՄեծ Բրիտանիան և Շվեդիան Ուկրաինայի համար 16 ժամանակակից ինքնաթիռ կգնեն․ Սթարմեր Հետազոտությունը հերքել է էպիդուրալ անզգայացման վտանգավորության մասին տարածված կարծիքըԳերագույն ռադայի պատգամավորը հայտնել է Ֆեդորովի պաշտոնանկության մասինՄաշտոցի ոստիկանները բացահայտել են մեքենաների հայելու ապակիների գողությունների շարքըԱրգենտինայի հավաքականին ՖԻՖԱ-ի պատժամիջոցներ են սպառնում քաղաքական պաստառի պատճառովՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)Իրանում նշել են ԱՄՆ-ի հետ համաձայնագրին վերադառնալու պայմանըՀայաստանում կիբերհանցագործության գործով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է կառավարության նոր կազմըԱսիայի ամենաթանկ ընկերությունը ևս 100 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ-ի տնտեսությունումԶելենսկիին մեղադրել են ուկրաինացի օլիգարխի դեմ մահափորձի հրահանգ տալու մեջԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներինԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Կառավարությունը 545,5 մլն դրամ կհատկացնի Երևանի կենտրոնական փողոցի վերանորոգմանըՀայաստան-Էստոնիա համագործակցությունը ՆԳ ոլորտում կխորանաԿասեցվել է «ՀԱՍՄԻԿ ՄԱՐԶԱԿԱՆ ՍՊՈՐՏ-ՃԱՄԲԱՐ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունըՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար հետԵրեմ Սարգսյան․ Իրավապահ համակարգը կատարում է Ծառուկյանին պատժելու քաղաքական հրահանգըՆոր Զելանդիայում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին
Ամենադիտված