Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանը Սյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանությունները Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանը Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասին Օդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներ Իրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքները Հայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-Պետրոսյան Մերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառով Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին 

«Փաստ». Գազը Ռուսաստանի ապրանքն է' ինչ գին ուզի, կդնի. դա քաղաքական շանտաժ չէ

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը

– Մի քանի օր Բիշքեկի համաժողովում ՌԴ վարչապետը հայտարարեց, որ եթե որոշ երկրներ ԵԱՏՄ–ում չլինեին, նրանք գազի համար կվճարեին միջազգային գին: Արդյոք սա չի՞ նշանակում, որ Մոսկվան շանտաժի միջոցով է երկրներին պահում ԵԱՏՄ շրջանակներում:
– Դա քաղաքական գնահատականի հարց է: Բոլոր երկրները այս կամ այն ինտեգրացիոն գործընթացներում և ընդհանրապես, արտաքին քաղաքականության մեջ փորձում են օգտագործել իրենց ունեցած ռեսուրսները: Դա Ռուսաստանի ապրանքն է: Ինչ գին ուզում է, կարող է դնել: Եթե Ռուսաստանը ցանկանում է, որ դա աշխարհաքաղաքական գործոն դառնա հօգուտ իրեն, կարող է որոշ երկրների համար սահմանել ոչ շուկայական գին: Արդյո՞ք դա շանտաժ է' կախված է քաղաքական գնահատականից: Եթե դուք գաղափարախոսական կամ այլ նպատակներից ելնելով ունեք հակառուսական մտադրություններ, կարող եք այդպես անվանել:

– Այսինքն, նա պարզապես օգտագործում է ձեռքի տակ եղած լծակները:
– Բոլոր երկրները դա օգտագործում են: Ռուսաստանը ո՛չ բացառություն է, ո՛չ էլ օրինակ:

– Մի քանի օր առաջ «Եվրանյուզին» տված հարցազրույցում ՀՀ նախագահը նշել էր, որ 2013–ին Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ–ին, որպեսզի գազի համար վճարի ներքին գներով: Փաստորեն Ռուսաստանն իր ռազմավարական դաշնակցի նկատմամբ էլ է այդ լծակները կիրառում:
– Երկրների միջև հարաբերությունները ենթադրում են համակողմ պարտավորություններ' դու կարող ես առաջարկել մի բան, որ բխում է քո շահերից, դիմացինը' մեկ այլ բան և այլն: Այնպես չէ, որ մենք ռուսների սիրուն աչքերի համար ենք մեր տարածքում նրանց ռազմակայան տրամադրել, կամ էլ մեր սիրուն աչքերի համար են ռուսները մեզ զենք կամ գազ տալիս արտոնյալ պայմաններով: Եթե կա շահերի համընկնում, կան նաև դաշնակցային հարաբերություններ: Եվ հակառակը:

– Ի դեպ, մի առիթով ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլիթոնն ասել էր, որ Ռուսաստանը այլ երկրների հետ հարաբերություններում իրեն պահում է «խուլիգանի պես»:
– Դա քաղաքական գնահատական է: Ես սկզբից էլ ասացի' դա կախված է նրանից, թե ինչ քաղաքական դիրքորոշում ունեք: Սառը պատերազմի ժամանակ խորհրդային ղեկավարությունը նման բաներ էր ասում ԱՄՆ–ի ղեկավարության հասցեին: Եթե ձեր նպատակն է ցույց տալ, որ Ռուսաստանը վատն է, դա դժվար չէ' մեջբերումներ անելով Քլինթոնից մինչև Ռեյգան: Եթե խնդիրը քաղաքական դաշտում տարբեր երկրների և գերտերությունների մոտեցումները վերլուծելն է, դա այլ բան է:

– Մեդվեդևի խոսքը նախևառաջ ուղղված էր թերևս Բելառուսին, որը վերջին ժամանակներս սպառնում է դուրս գալ ԵԱՏՄ–ից: Սակայն ի պատասխան Մեդվեդևի' Լուկաշենկոն նշեց, որ հաշվապահությունը չպետք է լինի ռուս–բելառուսական հարաբերությունների հիմքում: Շատ ավելի խորը բաներ կան: Լուկաշենկոն նաև նշել էր, որ եթե իրենք գազի համար վճարեն ինչպես Եվրոպայում, ապա Ռուսաստանը ստիպված կլինի ինչ–որ բանի համար շատ ավելի թանկ վճարել: Ըստ Ձեզ, Լուկաշենկոն ի՞նչ նկատի ուներ:

– Ռուսական գազի և ոչ միայն գազի տրանզիտի գինը Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա: Հասկանալի է, որ տնտեսական և քաղաքական պայքարում կողմերը փորձում են օգտագործել սեփական ռեսուրսները և արգումենտացիան: Այո՛, Բելառուսը Ռուսաստանից արտոնյալ պայմաններով ստանում է որոշ ապրանքներ, հատկապես էներգակիրներ, դրա դիմաց, Բելառուսի կարծիքով, ավելի արտոնյալ պայմաններ են տրվում տրանզիտի համար: Բայց իրականում երևի թե ճիշտն այն է, որ Ռուսաստանն արտոնյալ պայմաններ է սահմանել Բելառուսի համար ոչ թե տրանզիտի, այլ իր քաղաքական ու ինտեգրացիոն գործընթացները հետխորհրդային տարածքում զարգացնելու համար»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթի գներն ընկնում են՝ չնայած Հորմուզի նեղուցում լարվածությանըՉինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջՍյունիքում Volvo կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ. Իրանցի վարորդը վիրավոր է Թրամփի վարչակազմում քննարկում են Իրանի ղեկավարների թիրախային սպանություններըNYT-ը հայտնել է ԿՀՎ-ի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի դեմ կիբեռհարձակման մասին Էստոնիայի վարչապետը բացատրել է՝ ինչու է փակվում Ռուսաստանի հետ սահմանըԲուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Այվազովսկու «Վենետիկը գիշերով» կտավն աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքի վրա հարձակման մասինՓաշինյանի՝ Ռուսաստան այցը նախապատրաստման փուլում է, լրացուցիչ կհայտարարվի. ՊեսկովՕդի ջերմաստիճանը կնվազի. առանձին շրջաններում սպասվում են ձյան և թաց ձյան տեսքով տեղումներԻրանում սննդամթերքը թանկացել է 112,6 տոկոսով․ շրջափակման ծանր հետևանքներըԳերմանիայի կանցլեր Մերցի հավանության վարկանիշն իջել է ռեկորդային ցածր մակարդակիՀայոց Հայրապետը կարևորել է Եկեղեցիների գործակցությունը՝ ի նպաստ աշխարհում խաղաղության և համերաշխության Կենտուկիում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել բնակելի թաղամասում․ երկու մարդ է տուժել Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ. Լևոն Տեր-ՊետրոսյանՄերցը սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն՝ Ուկրաինայի ֆինանսավորման շուրջ տարաձայնությունների պատճառովԹուրքիայում 35 անձի ձերբակալման օրդերներ են տրվել․ նրանց թվում կան հայտնի արտիստներԿալանավորվել է Մուրմանսկի նահանգապետը Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Հյուսիսային Կորեան անցանկալի անձ է ճանաչել Շվեյցարիայի ներկայացուցչին Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը «անխուսափելի» կլինի․ Պուտին«Կարող է Պուտինին վերցնել ու թռչել Կիև». Զելենսկին «անլուրջ» է անվանել միասին բանակցությունների համար Մոսկվա մեկնելու՝ Լուկաշենկոյի առաջարկըԹրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության Զելենսկու վոլեյբոլից մինչև պայթյուններ․ տեսանյութեր, որոնք գրավել են համացանցըՓհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունըՄադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններինԴավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել. ո՞վ է գործը քննող դատավորը Թրամփը բացահայտել է՝ մինչև երբ է ապահովված Իրանի դեմ պատերազմի ֆինանսավորումըՀորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել ականների վրաՎաշինգտոնը հրաժարվում է Ռուսաստանին տնտեսական գործարքներով խաղաղության համոզելու ծրագրիցԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Կոնգրեսի ամենաերիտասարդ նորընտիր անդամ Մայքլ Ալֆոնսոյի հետՉեռնոգորիան նախատեսում է էլեկտրոնային վիզաների համակարգը գործարկել 2027 թվականի մայիսին Թրամփը քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետին՝ ավելի քան 500 մարդասպանի մահապատժի դատավճիռները մեղմելու որոշման համար ԵԽ անդամ որևէ երկրում ՄԻՊ-ը հետախույզ, իսկ դատախազը՝ ՄԻՊ դարձե՞լ է․ Ղազարյան«Վստահ եմ՝ այս դժվարին օրերը նույնպես անցյալում են մնալու». Սուրեն Սուրենյանցը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԳալստյան․ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության լրջագույն խնդիրներ կան Վիզաների ազատականացման պայմաններից է նաև Խտրականության օրենքի ընդունումը․ փոխնախարար Հայաստանի շուրջ մեծ խաղը․ ի՞նչ են պատրաստում Էրդողանը, Ալիևն ու ՄոսկվանԱրարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ Մոսկվան՝ իշխանության օրակարգում. Պուտինի սպառնալիքը, Թրամփի ծրագրերն ու ԵՄ վեճըՄերցի աշխատանքից դժգոհ է Գերմանիայում հարցվածների 88 տոկոսըՈ՞ւմ է Vogue-ը համարում ամենաոճային տղամարդը «Հռոմի պապից կաթոլիկ» երևալու փորձ․ աղմկահարույց հարցեր ՔԿՀ-ի պետի շուրջ. ԽամոյանԱՄՆ-ի անդամավճարն ուշացել է․ յոթ սենատոր Ռուբիոյից պարզաբանում են պահանջումԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ է անհետ կորել ԵՄ նոր բյուջե․ Մերցի կառավարությունը պահանջում է պահպանել Գերմանիայի զեղչըԻնդոնեզիայում հակաահաբեկչական ստորաբաժանման երկու սպա է հեռացվել ծառայությունից՝ նախագահի դեմ դավադրության գործովՌուբիոն և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը քննարկել են «Հեզբոլլահի» զինաթափումըՅուրաքանչյուր բնակչի ձայն՝ համայնքի զարգացման կարևոր երաշխիքն է
Ամենադիտված