«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից 

Չհավաքելով տեղական հարկերը՝ համայնքի ղեկավարը ոչ թե «լավություն», այլ վատություն է անում իր ողջ համայնքին. Արմեն Գևորգյան

Տնտեսություն

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ամփոփվեցին ՏԿ փոխնախարարներ Վաչե Տերտերյանի եւ Արտաշես Բախշյանի՝ վերջին օրերին մարզերում անցկացրած խորհրդակցությունների արդյունքները: Նշվեց, որ հանդիպումների ժամանակ համայնքապետերի կողմից որոշ հարցադրումներ են բարձրացվել «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» օրենքի ու կից փոփոխությունների փաթեթի կիրառման հետ կապված:

Հիմնական հարցադրումները վերաբերել են օրենսդրական փաթեթով նախատեսված՝ մինչեւ 2008թ. տեղական հարկերի մասով ապառքների զրոյացման նախաձեռնության հետագա կրկնությանն ու այդ մոտեցմամբ պայմանավորված՝ բնակիչների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու մտահոգությանը, մինչեւ 2008թ-ը եղած ապառքները գանձելու հնարավորությանը, ինչպես նաեւ պարտաճանաչ հարկատուների նկատմամբ որոշակի անարդար իրավիճակի ստեղծմանը:

Վերը նշված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը՝ մեկ անգամ եւս անդրադառնալով փաթեթի նպատակներին.

«Օրենսդրական այս փաթեթի ընդունման առիթը Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների նախաձեռնությունն էր՝ գույքահակի մասով արտոնություն սահմանելու մասին, այն նույն տրամաբանությամբ, որը եղել էր հողի հարկի դեպքում: Նախագծի այդ տեսքով ընդունման դեպքում հարկային վարչարարության առումով էական հարցեր չէին լուծվի եւ բարելավում չէր լինի, քանի որ այն ավելի շատ առնչվելու էր քաղաքային համայնքներին, ուստի հեղինակների հետ քննարկումների ժամանակ որոշվեց ավելի լայն փաթեթ նախապատրաստել, որով կլուծվեն ՏԻՄ համակարգի, ինչպես նաեւ բնակչության համար էական նշանակություն ունեցող հարցեր:

Սա փաթեթի ընդունման առաջին պատճառն էր, մյուսն այն էր, որ վերջին տարիներին կառավարությունը հարկային վարչարարությունն էականորեն բարելավելու քայլեր էր իրականացնում. արձանագրվեցին որոշակի հաջողություններ, տեղական հարկերի հավաքագրման մակարդակն էապես աճեց, բայց, այնուամենայնիվ, կային բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ, որոնք, հատկապես 2009-2010թթ. տնտեսական ճգնաժամի հետեւանքներով պայմանավորված, դժվարացել են կատարել իրենց հարկային պարտավորությունները: Ուստի նպատակահարմար համարվեց գտնել այն օրենսդրական մեխանիզմները, որոնք, պահպանելով արդարության սկզբունքը, նաեւ հնարավորություն կընձեռեին այդ քաղաքացիներին կատարել իրենց պարտավորությունները համայնքի առջեւ:

Այսպիսով, ծնվեց մի փաթեթ, որը բովանդակային առումով երեք մասից է բաղկացած. առաջինը վերաբերում է մինչեւ 2008թ-ը հողի հարկի եւ գույքահարկի գծով կուտակված ապառքներին: Ապառքների ճնշող մասը ձեւավորվել է 1996թ-ից սկսած մինչեւ 2003-2004 թվականները, ընդ որում՝ առաջին տարիներին վարչարարությամբ համայնքները չէին զբաղվում, բայց ապառքները հետագայում փոխանցվել եւ արտացոլվել են համայնքային բյուջեներում:

Փաթեթով ոչ թե արտոնություն է սահմանվում կամ հարկային համաներում իրականացվում, այլ բազաներից հանվում են անհուսալի ապառքները. ինչու անհուսալի, որովհետեւ փաթեթի ընդունման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված էր դատական հայցերի երեք տարվա վաղեմության ժամկետ: Այսինքն՝ սկսած 2012թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր համայնքի ղեկավար, ով կցանկանար օրինական, իրավական ճանապարհով գանձել մինչեւ 2008թ. կուտակված ապառքները, դրա հնարավորությունը չէր ունենալու:

Այս նախաձեռնությունը նաեւ կանխեց բազմաթիվ այն դեպքերը, երբ գանձումներն իրականացվում էին ոչ օրինական, շատ դեպքերում՝ ոչ պաշտոնական ճանապարհով՝ դրանով կախվածության մեջ դնելով սովորական քաղաքացուն համայնքային տարբեր կառույցներից եւ սահմանափակելով այդ կառույցների ծառայություններից օգտվելու նրա հնարավորությունները: Մյուսն այն է, որ համայնքային բյուջեներում ապառքները զրոյացվում են՝ հնարավորություն տալով ավելի ճշգրիտ կանխատեսումներ կատարել եւ իրատեսական բյուջեներ պլանավորել, ինչը նաեւ վերջին տարիներին բազմաթիվ համայնքների ղեկավարների ուղղակի խնդրանքն էր եւ դիմումը կառավարությանը:

Այսպիսով, առաջին մասով կառավարությունն առաջարկել է կարգավորել անհուսալի գումարների խնդիրը: Երկրորդ մասով նախատեսվում են որոշակի արտոնություններ 2008-2012թթ. համար այն նույն ձեւաչափով, ինչ մենք երկու անգամ իրականացրել ենք՝ 2009 եւ 2010 թվականներին «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» օրենքով. այսինքն, եթե այդ տարիների ընթացքում քաղաքացիները չեն կարողացել կատարել հարկային պարտավորությունները, ապա կարող են վճարել հարկերի մայր գումարը՝ ազատվելով տույժ-տուգանքների վճարումից: Իսկ որպեսզի չխախտվի արդարության սկզբունքն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր նշված տարիներին նաեւ վճարել են տույժ-տուգանքները, ապա դրանք կհաշվանցվեն որպես ապագա հարկային վճարներ: Կցանկանայի քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այդ արտոնություններից նրանք կարող են օգտվել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը: Ուստի առաջարկում եմ ժամանակ չկորցնել եւ օգտագործել ընձեռված հնարավորությունը:

Նախորդ նախաձեռնություններից սա տարբերվում է նրանով, որ եթե 2009 եւ 2010 թվականներին օրենքներն ընդունվել են միայն հողի հարկի մասով, ապա հիմա դա վերաբերում է նաեւ գույքահարկին: Այս արտոնություններից օգտվողների թիվը բավականին քիչ է լինելու, դրանք վերաբերելու են միայն նրանց, ովքեր ֆինանսապես ի վիճակի չեն եղել ճգնաժամի տարիներին իրենց պարտականությունները կատարել, քանի որ 2008թ-ից սկսած հետեւողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հասնել հավաքագրման բարձր մակարդակի: Այդ իմաստով անհասկանալի են անարդարությունների մասին գնահատականները, քանի որ նույն մոտեցումներով 2009 եւ 2010 թվականներին հողի հարկի արտոնությունների մասին օրենքներ են ընդունվել: Ի դեպ, այդ օրենքների կիրառման արդյունքում համայնքային բյուջեներում մուտքագրվել է 2,8 մլրդ դրամ կանխիկ գումար, բայց չի հաջողվել «մաքրել» 1996թ-ից կուտակված ապառքները, որոնք 2008թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 31,1 մլրդ դրամ:

Փոփոխությունների երրորդ բովանդակային մասը վերաբերում է տեղական հարկային վարչարարության բարելավմանը: Նախ, որպես փոփոխությունների հեղինակներ, գիտակցում էինք, որ նմանատիպ իրավիճակը կարող է կրկնվել ապագայում եւ նոր արտոնություններ սահմանող օրենքների ընդունման անհրաժեշտություն առաջանա: Միանշանակ կարող եմ ասել, որ նման քայլեր ՏԿ նախարարությունը չի նախաձեռնելու եւ դեմ է լինելու նման առաջարկությունների ընդունմանը՝ օրենսդրական նոր մոտեցումներ առաջարկելով: Դրանց թվում ամենաէականն այն է, որ տեղական հարկերի վճարումը պետք է լինի անխուսափելի: Այսինքն, եթե մինչեւ հիմա համայնքի ղեկավարը, դրսեւորելով ոչ պատասխանատու մոտեցում, երեք տարվա ընթացքում հարկերը չի գանձել եւ չի ձեռնարկել դրանք հավաքագրելու միջոցներ՝ իրավական տեսակետից դրանք դարձնելով անհուսալի, հիմա արդեն այս փաթեթով տեղական հարկերի մասով դատական հայցերի վաղեմության ժամկետը սահմանվել է տասը տարի: Սա նշանակում է, որ համայնքի ղեկավարը հարկային պարտավորություն առաջանալու պահից տասը տարվա ընթացքում կարող է իրավական ճանապարհով քաղաքացուց գանձել տեղական հարկերը:

Այսինքն, նման արտոնություններ սահմանելու իմաստ այլեւս չկա եւ ճիշտ է հարկերը վճարել տարվա ընթացքում, որպեսզի տույժեր ու տուգանքներ չհաշվարկվեն եւ բարդություններ չառաջանան:

Հաշվի առնելով, որ համայնքներում կարող է լինել բնակչության մի հատված, որը սոցիալական պայմաններից ելնելով չի կարողանում կատարել հարկային պարտավորությունները, օրենսդրական փաթեթով սահմանվել է, որ համայնքի ավագանին կարող է հողի հարկի տարեկան բյուջեի տասը տոկոսի չափով արտոնություններ սահմանել: Այս դրույթը նորություն է եւ մինչեւ հիմա գործել է միայն գույքահարկի մասով: Հասկանալի է, որ գույքահարկի մասով գյուղական համայնքներում ծավալներն այնքան էլ մեծ չեն, եւ տեղական բյուջեների հիմնական աղբյուրը հողի հարկն է: Կարծում եմ՝ սրանով ՏԻՄ-երին ոչ միայն հարկային, այլեւ հասցեական սոցիալական քաղաքականություն իրականացնելու իրական օրենսդրական հնարավորություն է տրվել:

Այսուհետ այն համայնքներում, որտեղ համայնքապետերը պատշաճ միջոցներ չեն իրականացնի տեղական հարկերի հավաքագրման ուղղությամբ, իրականացված ստուգումների արդյունքներում կազմված համապատասխան նյութերն անխուսափելիորեն փոխանցելու են իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Սա հատկապես ընդգծում եմ, քանի որ այն ահռելի ծավալի ապառքները, որոնք կուտակվել են մինչեւ 2008թ-ը, համայնքների ղեկավարների ոչ պատշաճ գործունեության արդյունք են:

Յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է գիտակցի, որ չհավաքելով տեղական հարկերը ոչ թե այսպես ասած «լավություն», այլ վատություն է անում իր ողջ համայնքին, քանի որ այդ հարկերը տեղական բյուջեի եկամտային աղբյուրներն են: Եվ նրանք պատասխանատվություն պետք է կրեն ստեղծվող իրավիճակի համար՝ հարկային վարչարարության տեսակետից: Սա կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ այս տարի համայնքների մեծ մասում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, եւ համայնքապետերը, բնակչության քվեն ստանալու համար, կարող են թուլացնել վարչարարությունը: Սակայն դա լինելու է ոչ թե ի շահ, այլ ի վնաս բնակիչների, քանի որ հաջորդ տարիներին նրանք ստիպված կլինեն ամբողջությամբ կատարել հարկային պարտավորությունները եւ ավելի շատ գումար վճարել՝ ներառյալ տույժ-տուգանքները: Այնպես որ, անկախ ամեն ինչից, առաջին հերթին հենց հարկատուի շահից է բխում հարկային պարտավորությունների ժամանակին կատարումը:

Այսպիսով, խորհուրդ ենք տալիս, որ առաջին՝ բնակիչները կատարեն ընթացիկ հարկային պարտավորությունները՝ հաջորդ տարիներին ավելի շատ գումար վճարելուց խուսափելու համար, իսկ սահմանված արտոնություններից կարող են օգտվել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը, երկրորդ՝ համայնքի ղեկավարները հույսը չդնեն պետական դոտացիայի վրա, այլ սեփական եկամուտները հավաքագրելու քայլեր ձեռնարկեն, երրորդ՝ տեղական հարկերի մասով արտոնություններ ՏԿ նախարարության կողմից այլեւս չեն նախաձեռնվելու, քանի որ արդեն ներդրվել են վարչարարության արդունավետ մեխանիզմներ եւ չորրորդ՝ այսուհետեւ մեծ ուշադրություն է դարձվելու համայնքների ղեկավարների պատասխանատվությանը՝ հարկային վարչարարության մասով»:

Նիստում կոլեգիային ներկայացվեց նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում են տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության մեխանիզմներ: Ա. Գեւորգյանն առաջարկեց լրամշակել նախագիծը, ուսումնասիրել նաեւ միջազգային նույնատիպ փորձը, որից հետո կկազմակերպվի քննարկում՝ շահագրգիռ պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը կոլեգիային ներկայացրեց կազմակերպության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման 2012-2020թթ. ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է միավորել տարածքային ստորաբաժանումները՝ ելնելով գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինելու անհրաժեշտությունից: Ա. Գեւորգյանն առաջարկեց մեկամսյա ժամկետում լրամշակել փաստաթուղթը՝ ներկայացնելով համապատասխան վերլուծություն, ինչպես նաեւ հաշվի առնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովման հանգամանքը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան
Ամենադիտված