Երկիրը սարսափելի, աղետալի վիճակում է. Բագրատ Ասատրյան
Տնտեսություն
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Տիգրան Սարգսյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուն՝ տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ ոչինչ մեր կյանքում չի փոխվել։
Նրա խոսքերով, իշխանությունները ժողովրդին ասել են, որ ոչինչ փոխել չեն ուզում այս համակարգում։
«Իշխանությունները ժողովրդին ասացին՝ հայ ժողովուրդ խելքներդ գլուխներդ հավաքեք, մենք ոչ մի բան չենք ուզում փոխել, մեզ ձեռք է տալիս այս օլիգարխիկ, կիսակրիմինալ համակարգը, գնացեք գլուխներդ կախ ձայն տվեք այս մադկանց, ով չտա՝ գլուխներդ կջարդենք, հիշեք մարտի մեկը։ Ես կրկնում եմ, որ ոչ մի բան չի փոխվել, շատ նորմալ է, որ Տիգրան Սարգսյանն է շարունակում պաշտոնավարել, հնարավոր է՝ մեկ–երկու նախարարի որպես «պեշկաներ» փոփոխեն, բայց որակը իշխանությունների չի փոխվել։ Սա ցավալի է, սա սարսափելի է, որովհետև երկիրը սարսափելի, աղետալի վիճակում է»,– եզրափակեց Ասատրյանը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում