Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Վիգեն Սարգսյանը չի՞ հավատում

Հրապարակումներ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունիսի 28-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել է բավականին ուշագրավ թեմաների, որոնք առնչվում են թե՛ Հայաստանի անվտանգության ներկայիս խնդիրներին, թե՛ հեռանկարային զարգացման խնդիրներին:

Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ այս պահին գրեթե բացառվում է Սիրիայում Հայաստանի զինուժի որևէ առաքելության մասին որոշումը: Միաժամանակ, նա ասում է, որ չի բացառվում՝ ստեղծվի դրան բերող իրավիճակ, և Հայաստանը որպես պետություն՝ դիտարկի հարցը: Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչպիսին պետք է լինի իրավիճակը, որ Հայաստանը քննարկի հարցը, և այդ իրավիճակը Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի համար ստեղծվելու դեպքում է դառնում հավանական: Այսինքն՝ Հայաստա՞նն է որոշում կայացնողը, թե՞ Ռուսաստանն է, որ չի դնում առայժմ այդպիսի պահանջ, բայց եթե դնի, ապա Հայաստանի իշխանությունը չի կարող հրաժարվել՝ անկախ նրանից, թե որքանով է դա պետք հայկական պետությանը կամ սիրիահայ համայնքին: Պաշտոնական Հայաստանի «լուծումների» պաշարն ամբողջական  չէ, և դրանք շարունակում են մնալ նվազագույն բավարարի մակարդակին, թեև մարտահրավերների աճող տեմպը ռիսկի տակ է դնում անգամ նվազագույն բավարարության հեռանկարը, քանի որ մարտահրավերներն աճում են, իսկ կարճաժամկետ «լուծումների» պաշարը՝ ոչ: Միևնույն ժամանակ, այստեղ գուցե խնդիրն այն է, որ այդ պաշարի ավելացումը գործնականում հնարավոր չէ առանց հեռանկարային լուծումների համակարգված առաջմղման, այսպես ասած՝ ինստիտուցիոնալ բազայի ձևավորման: Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ չի հավատում, թե կարող է լինել լայնամասշտաբ պատերազմ, բայց խոսում է մշտապես պատրաստ լինելու և պաշտպանունակ դառնալու անհրաժեշտության մասին: Դա կարևոր է, որովհետև լայնամասշտաբ պատերազմի խնդիրը հավատալ-չհավատալու տիրույթում չէ: Ավելին՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գուցե պետք է հավատա դրան, առնվազն ներքուստ, որպեսզի միշտ պատրաստ լինի պատերազմին, և մենք չունենանք այն, ինչ մեկ տարի առաջ՝ ապրիլին:

Վերջերս քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ և հասարակական կազմակերպություններ նամակով դիմեցին Պաշտպանության նախարարությանը և տրամադրեցին հայտնի պաշտոնյաների որդիների ցուցակ՝ պարզելու նրանց ծառայած լինել-չլինելու փաստը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց դրա մասին. «48 հոգու ցուցակ էր տրված: Իրավունք չունենք չպատասխանել: Այսօր պատասխանը տվել ենք: 48-ից 26-ը ծառայել են, 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որն ակտիվ ծառայություն չի անցել: Վեցը տարկետման իրավունք ունի, իսկ 16-ն ազատված են ծառայությունից»,- մանրամասնեց Վիգեն Սարգսյանը:

Ի՞նչ է հետևում նախարարի պատասխանից: Նախ՝ այն, որ ցուցակում եղածների գրեթե կեսը փաստացի բանակի երես չի տեսել: Եթե այս իրավիճակն ընդարձակենք մինչև երկրի բնակչության ծավալները, ապա հետաքրքիր է, թե ինչպիսին կլիներ նախարարի վերաբերմունքը, եթե զորակոչի տարիքում գտնվողների գրեթե կեսը չներկայանար զինկոմիսարիատ համանման պատճառաբանություններով: Սա ընդամենը 48 հոգու ցուցակ է` ներկա պահի դրությամբ: Իսկ ինչպիսի՞ն կլիներ պատկերը, եթե ցուցակն ավելի ընդարձակ լիներ ու ընդգրկեր անցած տարիների վիճակագրությունը ևս: Սա ընդամենը շատ հայտնի պաշտոնյաների զավակների ցանկն է: Իսկ ի՞նչ կլիներ, եթե ներառվեին նաև մանր ու մեծ չինովնիկները, օլիգարխները, փողատերերը, հոգևոր դասը...

Պաշտպանության նախարարը խոսել է նաև Ազգ-բանակ հայեցակարգից. Վիգեն Սարգսյանը դեռ երկար է ունենալու պարզաբանումներ ներկայացնելու կարիք, քանի դեռ հայեցակարգը գտնվում է հռչակագրի մակարդակում եւ կոնկրետացված չէ սահմանված թիրախների իմաստով: Որովհետեւ, առանց հանրային աջակցության, առանց հանրամատչելի ընկալման եւ դրա շնորհիվ հասարակական թիկունքի ապահովման, ազգ-բանակ հայեցակարգը իրագործելի չէ՝ առաջին հերթին մի պարզ պատճառով. ազգ-բանակ հայեցակարգը չի կարող չշոշափել իշխող «վերնախավի» թե՛ տնտեսա-քաղաքական շահը, թե՛ նաեւ արժեհամակարգն ու «ադաթները»: Ընդ որում, «վերնախավ» ասվածը տվյալ դեպքում միայն բարձրաստիճան պաշտոնյաները չեն, այլ իշխանության հիերարխիայի լանջերում գտնվող շերտեր, որոնք այս տարիների ընթացքում կազմել են այն «բուֆերը», որի հետեւում ձեւավորվել են ներկայիս իշխող բարքերը:

Ստելլա Խաչատրյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված