Իրաքի հավաքականի հինգ խաղացողներ չեն կարողացել ստանալ ԱՄՆ վիզաներ՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար
Սպորտ
Իրաքի ֆուտբոլի ֆեդերացիայի խոսնակ Ղալեբ ալ-Զամելին «Շաֆաք Նյուզ»-ին հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները մերժել են մուտքի վիզա տրամադրել Իրաքի ֆուտբոլի ազգային հավաքականի հինգ խաղացողների, որոնք պետք է մասնակցեին 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Մուտքի վիզաների մերժման ցուցակում են Իբրահիմ Բայեշը, Մոհանադ Ալին, Զաիդ Թահսինը, Հայդեր Աբդուլքարիմը և Ալի ալ-Համադին։ Մերժումների պատճառները չեն հրապարակվել։ Իրաքյան կողմը բողոքարկում է ներկայացրել ՖԻՖԱ-ին՝ հույս ունենալով արագ լուծել խնդիրը։
Աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 19-ը և կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իրաքը խմբում է Ֆրանսիայի, Սենեգալի և Նորվեգիայի հետ։ Թիմը իր առաջին երկու խաղերը կանցկացնի ամերիկյան Ֆոքսբորո և Ֆիլադելֆիա քաղաքներում, իսկ խմբային փուլի վերջին խաղը նախատեսված է Տորոնտոյում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը