«Գալաթասարայ»-ին ավելի հեշտ կլինի ձեռք բերել ինձ, քան Ֆելաինիին. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հերքել է Մարուան Ֆելաինիի՝ «Գալաթասարայ» տեղափոխության մասին լուրերը:
«Գալաթասարայ»-ին ավելի հեշտ կլինի ձեռք բերել ինձ, քան Մարուանին: Եթե նրանք մարզիչ են ուզում, ապա շանս ունեն, բայց Մարուա՞նը: Մոռացեք այդ մասին: Նա չափից շատ կարևոր է ինձ համար»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Тhe Mirror-ը:
Ավելի վաղ՝ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ «Գալաթասարայ»-ը բանակցություններ է սկսել Ֆելաինիի հետ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը մանչեսթերցիների հետ՝ ավարտվում է 2018թ.-ի ամռանը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը